Դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցը
Իրավական
Դատարանը վերադարձրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Ազգային ժաղովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի։ Այս մասին «Եվրոմեդիա» 24-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը վերադարձնելու պատճառը հայցադիմումին կից եղած փաստաթղթերի անճշտության պատճառով։ Նշենք, որ հայցադիմումի առիթ է եղել Գեղամ Մանուկյանի հարցազրույցներից մեկը, որի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը հետևյալ գրառումն էր արել․ «Ասել՝ իբր ես Հյուսիսային պողոտայում տուն եմ առել և ծախել, ինչպես նաև խոսել է իմ ընտանիքին պատկանող Ջրվեժի տան մասին: Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս, որ կամ հերքի իր պնդումը և ներողություն խնդրի սուտ տեղեկություն տարածելու համար, կամ ներկայացնի ապացույցներ տան կամ տների, տարածքների հստակ հասցեներ, Հյուսիսային պողոտայում առք ու վաճառքի մասին որևէ տեղեկություն: Եթե դա չանի, ստիպված է լինելու դատարանում ապացուցել, որ ես երբևէ Հյուսիսային պողոտայում տուն եմ ունեցել, գնել կամ վաճառել եմ այն»: