Քաղաքացին քաղաքապետարանի ձեռքը ընկել է կղանքի մեջ
Տեսանյութեր
Երեւանի քաղաքապետարանն իր անգործության պատճառով, կրկին ժողովրդին գցել է բառի բուն իմաստով կղանքի մեջ: Այժմ էլ Կիեւյան 14 հացեում կոյուղաջրերը հոսում են անկաշկանդ եւ սահուն՝ գիշերները վերածվելով սառցե կղանքների:
Բնակիչների ահազանգի հետքերով «Իրավունք»-ը ականատես եղավ տեսարանի, որն անգամ բառերով փոխանցելն է դժվար՝ ողջ փողոցի երկայնքով հոսում է կոյուղաջուրը, տեղ-տեղ սառցե շերտեր ստանալով, իսկ քաղաքացիները բոլորովին հուսահատ եւ հանձնված անցուդարձ են կատարում միջով, երբեմն սայթակում եւ անմիջական շփում ունենում կեղտաջրերի հետ:
Վերջապես ե՞րբ պիտի քաղաքապետարանը եւ տվյալ շրջանի վարչական ղեկավարը որոշի հարցին լուծում տալ, հատկապես, երբ խնդիրը առաջացել է դեռ վաղուց` նախքան ձյան գալը: Այժմ էլ պատկան մարմինները իրենց անգործությունն արդարացնելու համար, թերեւս կպատճառաբանեն, թե դա համայնատիրության խնդիրն է, համատիրությունն էլ իր հերթին խնդիրը կգցի քաղաքապետարանի գրպանը: Արդյունքում հարցը կշարունակի մնալ չլուծված եւ խեղճ քաղաքացին մեկ կղանքից դեռ դուրս չեկած՝ բառացիորեն կընկնի մեկ այլ կղանքի մեջ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ