Ֆրանսիան եւս աչք է գցել ուկրաինական հանքերի վրա
Մամուլի տեսություն
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն խոստովանել է, որ Ֆրանսիան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ իր հանքային հարստությանը հասանելիության շուրջ:
«Մենք քննարկում ենք այդ հարցը Ֆրանսիայի կարիքների համար»,- ասել է նա Franceinfo հեռուստաալիքին։
Ուկրաինական հանքերն արդեն թղթի վրա «իրենով է արել» Բրիտանիան: Իսկ ԱՄՆ-ն պատրաստվում է բոլորից առաջ ընկնել եւ բոլոր հանքերն իրեն վերցնել:
Ահա, սա է Ուկրաինայի «պայծառ ապագայի» մասին բոլոր խոստումների հիմքը` ով կխլի այդ երկրի հարստությունները:
Եվ որպեսզի Ուկրաինան իր հարստությունները տար, նա պետք է հայտնվեր պատերազմում եւ դրա հաշվին սուր կախվածության մեջ մտներ երեւմտյան կապիտալից: