«Ո՞վ բերեց Նիկոլին» – դիմակահանդեսն ավարտված է
Մամուլի տեսություն
ԱՄՆ արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը խոստացել է կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, հատիկ առ հատիկ հրապարակել ԱՄՆ նախկին վարչակազմի եւ USAID-ի կողմից ֆինանսավորված բոլոր գունավոր եւ անգույն հեղափոխությունների ինքնարժեքը թե՛ հետսովետական, թե՛ արաբական երկրներում եւ թե՛ մնացյալ աշխարհամասերում, որտեղ ԱՄՆ նախկին վարչակարգերն ուղղակիորեն միջամտել են ներքաղաքական գործընթացներին՝ ծրագրելով, ուղղորդելով, ֆինանսավորելով եւ կազմակերպելով հեղաշրջումներ, որոնք բոլորը շատ հուզիչ անուններ էին կրում։
Հիմա արդեն պարզ է, որ 2018-ի իշխանազավթման ողջ սցենարը եղել է դագաղ առ դագաղ, փողոց առ փողոց, կարգախոս առ կարգախոս ծրագրված, ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ շուտով մենք անուն առ անուն լսելու ենք այն հասարակական կազմակերպությունների, գործիչների եւ կուսակցությունների անվանացանկը, ովքեր, որպես 18-ի իշխանազավթման գեներատորներ՝ հսկայական ֆինանսական եւ ինստրուկտորական աջակցություն են ստացել արեւմտյան նախկին իսթեփլիշմենթից եւ ԵՄ կվադրոբերների համույթից։ Եվ քանի որ որոշ քաղաքական աշխուժակներ ու իբր, քաղաքականությամբ զբաղվող ավանտյուրիստներ շարունակում են՝ «ո՞վ բերեց Նիկոլին» հիմարածին թեզը տարբեր հանրային հարթակներում ծամել, ինչի նպատակն, ըստ իս, իրենց քաղաքական դեֆոլտ վիճակը զրոյական կետից շարժելու անիմաստ մղումն է, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ՝ «Սերժն է բերել Նիկոլին» թեզի ներկայիս բոլոր թոփ շահառուները 18-ին իրենց ուսերի վրա Նիկոլին բերողներն էին, Նիկոլի վարչապետ ընտրվելուց րոպեներ անց արդեն դավթարները ձեռքներին, տարբեր միջնորդ դալալների միջոցով հանդիպում էին աղերսում Նիկոլից` «հայրենիքը նիկոլական ծիրի մեջ զարգացնելու» իրենց մակուլատուրան սաղացնելու եւ մի կտոր պաշտոն մուրալու համար։ Ի դեպ, սույն «փրկչական ծրագրերը», նույն այդ մարդկանց կողմից նախկինում բազմիցս հարմարեցված են եղել տարբեր ընդդիմադիր գործիչների հագով, որոնց գլուխները վերջիններս բարեհաջող կերել են
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/02/28/1472618/