Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Սաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասին CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ Հերթական քաղաքական սպանությունը Իրանում «Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս24)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=amhttps://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=amhttps://iravunk.com/?p=306343&l=am, https://iravunk.com/?p=306455&l=am)

Այսպիսով, կարծում ենք, կասկածից դուրս է, որ խորհրդային ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւի այն «զիջումների» արդյունքում ձեւավորված տարբերակը, որ Քի Ուեսթում, կարծես թե, դարձավ ղարաբաղյան հաշտության կարգավորման այդ պահի բանավոր փաստաթուղթ, երկարաժամկետ կտրվածքով պատերազմում հսկայական կորուստներ կրած եւ պարտված Ադրբեջանին ռեալ հնարավորություն էր տալիս խաղաղության միջոցով իրեն փաստացի ենթարկեցնել ոչ միայն Ղարաբաղը, այլ` Հայաստանն էլ վրադիր (Մեր օրերի իրադարձությունները հենց դա են ապացուցում- Հեղ.):

ԸՍՏ ՕՍԿԱՆՅԱՆԻ` ՔԻ ՈՒԵՍԹԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆ ԱԼԻԵՎՆ ԷՐ

Տրագիկոմեդիկն այն է, որ հայկական կողմը, ինչպես քանիցս նշեցինք, Քի Ուեսթից դեռ երկու-երեք տարի անց էլ իր համար միանգամայն ընդունելի էր համարում «Փարիզյան սկզբունքները»: Ի դեպ, այս առումով կարելի է հիշատակել նաեւ ժամանակին համացանցային շրջանառության մեջ մտած այն տեղեկատվությունը, որը վերաբերում է ղարաբաղյան այդ բանակցությունների հետ կապված ՀՀ Ազգային Ժողովում 2003թ. նոյեմբերին անցկացված փակ լսումներին: Ըստ այդ աղբուրի` ներկայացնելով այդ գործընթացը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նման մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Օրինակ, որ Հեյդար Ալիեւը. «Չկարողացավ Քի Ուեսթը անցկացնել, որովհետեւ մտածում էին` ուրիշը կգա, Իլհամը ամենաքիչը 10 տարի նախագահ է լինելու, եթե համաձայնեց, կաջակցեն…»:

Այսինքն, որ հենց Քի Ուեսթի վերջնական տարբերակի կնքահայր Հ. Ալիեւն է, եւ ոչ թե հայկական կողմը, որ կասկածելով, թե նախագահի պաշտոնում իրեն փոխարինողն ինչպես կվարվի, ի վերջո ետ կանգնեց իր իսկ տված համաձայնություններից: Մինչդեռ, ըստ Օսկանյանի` «Քի Ուեսթում դրական էր լուծվում է կարգավիճակի հարցը` ԼՂՀ-ն տրվում է Հայաստանին: Մնում էին միջանցքները. Լաչինը տրվում էր Հայաստանին, Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որն անխափան կարող են օգտագործել»: Այսինքն` այն տարբերակն է, որի մասին հանգամանորեն արդեն խոսեցինք, եւ կրկին այն հարցն է, թե ո՞վ էր հայաստանյան միջանցքը վերահսկելու: Դատելով այդ պահի իրողությունենրից, որ Ռուսաստանին համարում էին «խորը անկյուն քշվածի», բնական է, որ եվրահոկողի դերը վերապահվում էր Արեւմուտքին:

Որոշ մտքերից կարելի է հասկանալ, որ այդ «Մեղրին` ընդհանուր միջանցք» գաղափարից առաջ Քի Ուեսթում նախ քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հին գաղափարը. «Համանախագահները փորձել են համոզել, մենք մերժել ենք: Շիրակը նախագահին (Ռ. Քոչարյանին-հեղ.) բաց տեքստով առաջարկեց` եթե զիջում անես, հարցը մինչեւ վերջ կտանեմ: Նախագահն ասաց` պատրաստ չեմ»:

Եվ, վերջապես. «Ո՞նց եք պատկերացնում, որ որեւէ մեկը Մեղրին տա: Նախագահը ո՞նց կարող է Մեղրին տալ: Մենք սխալ եզրակացություններ ենք անում: Մենք ազգովին կորոշենք` ուզո՞ւմ ենք, թե` ոչ: Նախագահը, արտգործնախարարը չեն գնում, տորագրում. ժողովրդի կարծիքը պիտի իմանանք»:

Այսինքն` ի՞նչ, Մեղրիի հարցը հստակեցնելուց հետո պետք է հանրաքվեի՞ դրվեր` կանխպավ սպասելի արդյունքով: Բայց եթե հարցն այնքան էր հասունացել, որ կար «ազգովին որոշելու» կարիք, դա եւս վկայում է, թե հայաստանյան այդ ժամանակի վերնախավում իրականում ինչ պատկերացումներ ուներին «Մեղրիի տարբերակի» մասին:

ԺՆԵՎՅԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ

Ինչեւէ, իմաստ չունի կրկին վերադառնալ այն հարցադրմանը` «Մեղրիի տարբերակը» եղե՞լ է, թե` ոչ. հարցի պատասխանը միանշանակ է: Պարզապես այստեղ ցանկացանք եւս մեկ անգամ ընդգծել, որ դրանից միայն «փաթեթավորմամբ» տարբերվող «Փարիզյան սկզբունքներից» ի վերջո, հրաժարվեց ոչ թե Հայաստանը, այլ` Ադրբեջանը: Պարզապես այն հեռահար գաղափարները, որոնք Հեյդար Ալիեւը դրել էր այդ մեխանիզմի հիմքում, Ադրբեջանի նախագահի մերձավորներն անգամ չկարողացան ճիշտ ըմբռնել:

«Ալիեւի այդ քայլը, պարզվեց, որ շատ համարձակ եւ ցինիկ էր ադրբեջանական քաղաքական էլիտայի համար: Ի վերջո, այդ նախաձեռնությունը գալիս էր այն նույն մարդուց, որ ամեն անգամ հրապարակայնորեն խոստանում էր «Նովրուզը հաջորդ տարի նշել Խանքենդում» եւ լիովին վերականգնել Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ: Ճեղքվածքը նրա հայտարարությունների եւ փակ խոսակցությունների մեջ այնքան մեծ էր, որը չկարողացավ կրճատել անգամ Ադրբեջանի նախագահի անսահման խորամանկությունը: Եվ, բնականաբար, Ալիեւն այդպես էլ չխոստովանեց, թե իրականում ինչ կար իր մտքին»,- գրում է Թոմաս դե Վաալը:

Իր հերթին մի առիթով ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը հայտարարեց. «Կարծում եմ, ամենագլխավոր պատճառը, որը ստիպեց Ալիեւին հրաժարվել Քի Ուեսթում տված իր խոստումներից, Ադրբեջանի ներքին իրավիճակն է... Իմ կարծիքով, Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը, որն ունակ չէր (հաշվի առնելով սուբյեկտիվ պատճառները) իրագործել Ալիեւի կողմից ստորագրված համաձայնությունները, եթե դրանց իրագործման պատասխանատվությունը փոխանցվեր իրենց»:

Այսինքն` ստացվում է, որ հայաստանյան որոշ ներկայացուցիչներ նույնիսկ դարդ էին անում, որ ծեր աղվեսի հաշվարկները այդպես էլ չիրականացան, ընդ որում` ոչ թե մեր, այլ հենց Ալիեւի զինակիցների կարճատեսության պատճառով...

Իսկ դրանից հետո Ն. Մելքումյանը անցավ այս պատմության եզրափակիչ արարին. «Հունիսին պետք է հանդիպում կայանար Ժնեւում, եւ կողմերն սպասում էին շատ լուրջ ճեղքման` որոշ չափով` նախագահների կողմից համաձայնեցված սկզբունքների հրապարակման կանխազգացումով»: 

Միայն թե 2001թ. հունիսին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւում նախատեսված հերթական հոնդիպումը, որում, ինչպես այն օրերին սպասվում էր, պետք է փաստաթղթային տեսք ստանար Քի Ուեսթի պայմանավորվածությունները, հետաձգվեց անորոշ ժամանակով: Պաշտոնապես դրա պատճառները չներկայացվեցին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների պարզաբանումները հիմնականում իրար էին հակասում: Հայաստանի եւ Ադրբեջանի կցկտուր բացատրությունները եւս գրեթե  չփոխեցին այդ անորոշությունը: Մի առիթով Հեյդար Ալիեւը նույնիսկ ենթադրություն հայտնեց, թե հետաձգումը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն է: ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն էլ մեկնաբանում էր, թե. «Մենք հանդիպումը հետաձգելու խնդրանք չենք ներկայացրել: Դա միջնորդների որոշումն է եղել: Մենք պատրաստ էինք գնալու...»:

(Վերջին արարը` հաջորդիվ)

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. ՊուտինԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմՀուսիթական շարժումը փաստացի վերածվել է համաշխարհային նշանակության ռազմաքաղաքական գործոնիՌուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված