Վերադառնալ իմ սրտի ակումբ` «Լոկոմոտիվ», մեծ պատիվ է. Սևիկյան
Սպորտ
Կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտարարել է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր կյանքի ակումբն է, որի երկրպագուն է մինչև այսօր.
«Վերադառնալ «Լոկոմոտիվ» մեծ պատիվ է։ Այստեղ ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, այս ակումբի երկրպագուն եմ եղել մանկուց։ Հորս հետ մարզադաշտ եմ գնացել հենց այս ակումբին երկրպագելու համար։ Շարունակում եմ ապրել այսօրվա օրով և կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա»,- ասել է Սևիկյանը «Матч ТВ»-ի եթերում։
23-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» սան է։ 2022/23 մրցաշրջանում նա հանդես է եկել «Պարի ՆՆ»-ում, իսկ 2024-ի ամռանը ռուսական ակումբը վարձակալել է նրան հունգարական «Ֆերենցվարոշից»՝ հետագայում գնելու իրավունքով։