Եվրոպական ուլտրալիբերալները փաստացի պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին
Մամուլի տեսություն
Եվրալիբերաստները, բնականաբար, ակտիվորեն աջակցում են Զելենսկուն: Բայց նաեւ հասկանալո՞վ, որ դրանով ուղիղ ԱՄՆ-ին են դեմ գնում:
«Ուկրաինա, դու երբեք մենակ չես մնա: Գրողը տանի նրան, Թրամփին»,- գրում է Լիտվայի նախագահ Նաուսեդան: Նույն Լիտվայի, որը մշտապես խնդրում է ԱՄՆ-ին` իր մոտ զորքեր տեղակայել:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով. Ձեր արժանապատվությունը փառաբանում է ուկրաինացի ժողովրդի քաջությունը։ Եղեք ուժեղ, համարձակ, անվախ: Դուք երբեք մենակ չեք, հարգելի նախագահ Զելենսկի։
Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ հանուն արդար և հարատև խաղաղության»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալլասը կոչ է արել նոր առաջնորդ գտնել «խաղաղության համար». «Ուկրաինան Եվրոպա է: Մենք աջակցում ենք Ուկրաինային: Մենք կամրապնդենք մեր աջակցությունը Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել ագրեսորի դեմ հակահարվածը։ Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է դիմագրավենք այս մարտահրավերին»:
Այսպիսով, սա միայն ուկրաինական թեմաները չեն, այս հայտարարություններով եվրոպական ուլտրալիբերալները փաստացի պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին: Դե, մնում է, որ զենք ու զորք ուղարկեն Զելենսկուն պաշտպանելու, եթե, իհարկե, կարող են եւ ունեն: