Երևանում և առանձին մարզերում սպասվում է ձյուն, այնուհետ ջերմաստիճանը կբարձրանա 11-13 աստիճանով
Եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ հավելելով, որ մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին, 6-7-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 3-7-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
ՀՀ մարզերում՝
Երևանում՝