Ցանկանում եմ օրինակ լինել Հայաստանի համար, որտեղից ծագում են ծնողներս. Ավանեսյան
Սպորտ
Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին.
«Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծագում են ծնողներս։ Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- 22-ամյա թենիսիստուհու խոսքը մեջբերում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։