«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնուն Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ Մինասյան Գազ չի լինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարից ՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ

«Ժողովուրդ». Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր. կոռուպցիան և պաշտոնական կապերը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին:

Մինչ մանրամասներին անդրադառնալը նշենք, որ «Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, և ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, իսկ 2018 թվականից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնության:

Պաշտոնական հայտարարություններում որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ԿԳՄՍՆ-ն ինչ դիրքորոշում է տվել Երեւանի մշակութային ժառանգություն համարվող տարածքի վերաբերյալ: Միայն հայտնի է, որ Տիգրան Ավինյանը միանձնյա կամ նեղ շրջանակով որոշել է մրցույթի ելքը. «Կասկադի» հարակից տարածքները պետք է տա 2018-ից հետո շեշտակի հարստացած գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին:
Իսկ ով է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերն է: Այդ կոնսորցիումը հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին, որի 97.5% ը պատկանում է Գրիգոր Տեր-Ղազարյանին, 1,5%-ը՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգին, իսկ 1% մասնակցություն ունի Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սուլախան Սինղը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի աջակիցներից է, ով ավանագու ընտրություններից հետո ավագանու իր անդամների հետ համագործակցության հուշագրով Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեց, կիսեց քաղաքային կառավարումը ՔՊ-ի հետ և հիմա ունի Երեւանի փոխքաղաքապետի, երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններ: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային իշխանության մաս է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտանիքի բարեկամը Երեւանի ամենամեծ շինարարություններն է իրականացնում:
Ըստ ծրագրի՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի, որի արդյունքում «Կասկադ» համալիրի անավարտ հատվածում կլինի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան»-ի հետ: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:

Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ:

Հիշեցնենք, որ նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է Կոմիտասի շուկան քանդելու և տեղում մեծ համալիր կառուցելու ծրագրի հեղինակը, և մինչ օրս շուկայի առևտրականները բողոքում են, որ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Բայց նրանց խոսքը չի լսվում:

Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top