«Ժողովուրդ». Փաշինյանն այցելել է Եռաբլուրի հողերը վաճառողի գինու գործարան. մաս 4
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական դերակատարն է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան:
Հիշեցնենք, որ Եռաբլուրի հողերի վաճառքի գործով է անցնում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Նրան հիմա դատախազությունը 19 դրվագով մեղադրում է Եռաբլուրի հողերը սեփականաշնորհման միջոցով օտարելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի վրա էր ԱԺ ամբիոնից բղավում, թե «Եռաբլուրի հողերը ծախել եք»:
Շարունակելի…»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում