Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025»-ի առաջատարն է
Սպորտ
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025»-ի առաջատարն է։
23-ամյա շախմատիստը 5-րդ խաղափուլից հետո 4,5 միավոր է վաստակել և 1-2-րդ տեղերը կիսում է գերմանացի Հան Մոկե Նիմանի հետ։ Կողմերը 6-րդ տուրում մրցելու են միմյանց դեմ։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբայնը, ՖԻԴե-ի վարպետ Վահե Սուքիասյանը 3 միավոր են վաստակել։
Սուքիասյանը բոլոր 5 պարտիաներում մրցել է գրոսմայստերների դեմ` հաղթելով Պավել Պոնկրատովին, ոչ-ոքի գրանցելով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուել Պետրոսյանի հետ։
Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանն էլ հավաքել են 2,5 միավոր։