Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողացել են 2 միլիոն 700 քանի հազար դրամի ոսկյա զարդեր
Իրավական
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողացել են 2 միլիոն 700 քանի հազար դրամի չափով ոսկյա զարդեր։
«Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես շատ հասարակ և նուրբ զարդեր եմ կրում, մի քանի ականջող, մատանիներ, վզնոցներ, կախազարդ։ Անգամ տարել են ոսկեգույն հատված ունեցող ժամացույց, մտածել էին ոսկուց է, բայց օրինակ, պլանշետ կամ հեռախոս չէին տարել»,– լրագրողների հետ զրույցում ասել է նա։