Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Բյուջեի եկամուտները կավելանան 13 միլիարդով. ԱԺ-ն ընդունեց խաղադրույքների մասին օրենքի նախագիծը

Տնտեսություն

այաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն հայտնել էր՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ: 

Նրա խոսքով՝ 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ: Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, ՀՆԱ-ն կաճեր 10-15 տոկոսով, պետական եկամուտները՝ 7,34 տոկոսով: 

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությունում իրեն աջակցելու համար:

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի հետ ընթացքում խաղադրույքների ոլորտին անդրադարձել է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ըստ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի՝  նախագծով պետական բյուջեի եկամուտները կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով:

«Գումարի մեծությունը պատկերացնելու համար ասեմ, որ սրանով հնարավոր է հիմնանորոգել 100 կմ ավտոճանապարհ:
 
Հայաստանի պատմության մեջ սա բացառիկ դեպք է, երբ պատգամավորի նախաձեռնությամբ նման օգուտ է տրվում պետությանը»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ