Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախ Մայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ է Հայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերությունները Կառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվել Պոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ) ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարի Վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ինձագին ու Չալհանօղլուն որակազրկվել են

Հրապարակային ասում եմ՝ Ագնեսա Խամոյանը ստում է. Աշոտ Անդրեասյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հանրապետական կուսակցության ԵԿ փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— Քոչարյանականները շարունակում են պնդել, թե Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ն է բերել: Երեկ էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասում էր, թե հենց էդուարդ Շարմազանովն է ասել, որ Հանրապետականը կապահովվի այնքան ձայներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ: Ի՞նչ կասեք այս մասին:

Ուզում եմ հրապարակային ասել, որ Ագնեսա Խամոյանը ստում է: Որպեսզի ասածս լինի առավել հանրամատչելի, հիշեցնեմ, թե 2018 թվականին պարոն Շարմազանովն ինչ է ասել, եւ ինչպես են փորձում խեղաթյուրել նրա խոսքերը: Նախ բոլոր արխիվները կան, յուրաքանչյուրը կարող է իմ պատասխանից ու Ագնեսա Խամոյանի ասած հերյուրանքներից հետո բացել եւ ստուգել` որ մեկս ենք ճիշտ ասում: Էդուարդ Շարմազանովն ասել է, որ արդեն 45 ստորագրություն կա, եւ մենք կապահովենք 12 ստորագրությունը, որպեսզի երկրում չլինի քաոսային իրավիճակ, չլինեն մահեր: Իսկ այդ 45 ստորագրություն տվողները եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները եւ բացի Աղվան Վարդանյանից՝ բոլոր ՀՅԴ-ական պատգամավորները: Ու հիմա մեղադրում են Շարմազանովի՞ն, երբ ՀՀԿ-ին, ուղղակի դեմ են տվել: Իսկ ինչո՞ւ Ագնեսա Խամոյանը չի ցիտում պարոն Շարմազանովի խոսքերը, երբ նա ասել է, որ Նիկոլին դեմ է քվեարկելու, որովհետեւ նույն կարծիքին է մնում, որ նրա իշխանության գալը բերելու է մեր երկրին, բանակին ու Արցախին արհավիրքներ: Ի դեպ, եթե հիմա նայեք, թե ովքեր են եղել այդ 12 ստորագրություն ապահովողները, կտեսնեք, որ նրանք Նիկոլի հետ են՝ Շիրակ Թորոսյան, ՍԱՍ-ի Արտակ, Սամվել Ալեքսանյան… Այդ մարդիկ Հանրապետական երեւի թե չեն էլ եղել, որովհետեւ այդ պահից սկսած դավաճանել են ՀՀԿ-ին եւ ՀՀ երրորդ նախագահին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատ Անդրանիկ Թեւանյանն ու մյուսներն էին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին մերժում: Ու այսքանից հետո եղավ, որ Սերժ Սարգսյա՞նն է բերել Նիկոլին, թե՞ բոլոր քաղաքական ուժերով կոնսեսուսի էին եկել, որ նրան մեջքից խփեն:

— Ագնեսա Խամոյանն ուղիղ ակնարկեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առկա քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ նստվածք է թողել, դրա համար էլ ՀՀ երկրորդ նախագահի հարազատները 2018-ին հրապարակում էին:

Այդ ո՞ր քարոզից են խոսում, կարո՞ղ է Անդրանիկ Թեւանյանի, որ ամեն պատեհ կամ անպատեհ առիթի՝ լինի Սամվել Բաբայանի հետ, թե՝ առանց, Սերժ Սարգսյանի դեմ գումարով ակցիաներ էին կազմակերպում: Ես կհրապարակեմ տեսանյութ, որտեղ Անդրանիկ Թեւանյանն ուղիղ Սերժ Սարգսյանի դեմ ցույց է անում Ազատության հրապարակում: Եթե խոսում ենք հակաքարոզչությունից, այնքան օրինակներ կարող եմ բերել, որ այս հարցազրույցը չի վերջանա: Սա, պարզապես, քաղաքական դիվիդենտներ քաղելու կեղտոտ փորձ է: Այսօր Անդրանիկ Թեւանյանի թիմի 80 տոկոսը մարդիկ են, որոնք նիկոլական են եղել, մերժել են Սերժ Սարգսյանին: Ի դեպ, այդ հարցը Թեւանյանին Հանրայինի Պետրոսն էլ է տվել, ասաց՝ դե հիմա քաղաքականություն է, այդպես է ստացվել, այդ ժամանակ այդպես էր պետք: Գլուխը պատին է տալիս ասում է՝ պետք էր: Նույն Անդրանիկ Թեւանյանը նամակ է գրել, որ իրեն աշխատանքի ընդունի Նիկոլը՝ որպես նախարար կամ փոխնախարար, պարզապես, արհամարհել են, դրա համար էլ հիմա դարձել է ընդդիմադիր: ՀՀԿ-ական գործիչ կարո՞ղ եք ցույց տալ, որ նամակ է գրել Նիկոլին՝ իր մոտ աշխատանքի անցնելու համար: Այսքանից հետո՝ Սերժ Սարգսյա՞նն է բերել Նիկոլին: Նիկոլին բերել են բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել, ու այդ օրհասական պահին, չեն թողել, որ նա իրավիճակը հարթի: Նրանց վրա է նաեւ Արցախը հանձնելու մեղքը:

— Ամեն դեպքում, Ագնեսա Խամոյանի կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի մեկ-երկու ազգական եղել են 2018-ին հրապարակում, դեռ չի նշանակում, որ իրենք են բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության:

Շատ լավ տեսել ենք՝ մեկ-երկու ազգական են եղել, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցեող բոլոր մարդիկ այնտեղ էին, ֆիքսած ունենք:

— Եկեք անկեղծ լինենք, վերջին մի քանի տարին այս իշխանության դեմ միասնական նույն խրամատում պայքարելուց հետո՝ հիմա դիսոնա՞նս չէ բարձրաձայնել այսպիսի հարցերի մասին:

Պարզվեց՝ իրենք թքած ունեին, Դիմադրություն շարժման ժամանակ արդեն իրար մեջ պաշտոններ էին բաժանում, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն արդեն իրեն նախարարի պաշտոնում էր զգում, մյուսը՝ փոխնախարարի, մարդիկ կային իրար մեջ կռվում էին, որ իրեն էլ փոխնախարարի պաշտոն տան: Ինչպե՞ս կարող էր այդ պայքարը հաջողվեր: Դրա համար բազմիցս նշում էի, որ մի՛ խոսեք մեր մասին սուտը, որ մենք չբարձրաձայնենք ձեր մասին ճիշտը: Իրենք, երեւի, լուրջ չեն ընդունել մեր զգուշացումները, մինչդեռ պապկաներով ինֆորմացիաներ ունենք հայտնելու ժողովրդին: Սպասում ենք, տեսնենք՝ հանդարտվելո՞ւ են, թե՞ իրենց էլ պետք է դասել Նիկոլ Փաշինյանի շարքին եւ իրենց դեմ էլ պայքարել:

— Ըստ Ագնեսա Խամոյանի` ջենտլմենական պայմանավորվածություն կար ընդդիմադիր թեւերի միջեւ, որպեսզի իրար չքարկոծեն, ինչո՞ւ խախտվեց այդ պայմանավորվածությունը:

Եթե ջենտլմենական պայմանավորվածություն կար, ինչու են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, Անդրանիկ Թեւանյանը ուղիղ աշխատում ՀՀԿ-ի դեմ ու ցեխ շպրտում ՀՀ երրորդ նախագահի ուղղությամբ: Ինչո՞ւ է Բորիս Մուրազին ամեն պատեհ-անպատեհ առիթով փորձում ստեր խոսել նախագահի հասցեին: Բոլորը՝ մեծից փոքր, ստանալու են համարժեք, մի բան էլ ավել պատասխան: Ով ինչ ուզում է, թող խոսի, մենք փաստերն էլ ունենք, փաստերին հակադարձելու ձեւն էլ գիտենք: Մենք մաքուր ենք, մեր նախագահի, մեր կուսակցության կողքին կանգնած ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)ՀԵՆՑ ՀԻՄԱ . Խոշոր պայթյուն Սարյան փողոցում. գազի բալոն է պայթելԻ՞նչ կփոխվի, երբ դադարեք շաքար ավելացնել առավոտյան սուրճի մեջ, և ինչպես դա կազի ձեր էներգիայի վրա«Մարդիկ կսկսեն ընկնել օրը ցերեկով։ Նրանց քունը տասնամյակներով կշարունակվի». Ինչի՞ մասին էր խոսում ՎանգանԻնչը չպետք է դնեք Wi-Fi ռաութերի կողքին. 12 հիմնական սխալՉինական բանակը Մոսկվայում էՍպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացունԻսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)Թովմաս Թովմասյանը Հայաստանը կներկայացնի ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների մոսկովյան միջազգային «Ռոմանսիադա» մրցույթումՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԽելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասինԱռավել, քան միասին ենք. Արման Մնացականյանը` իր և Մանե Գրիգորյանի հարաբերությունների մասինՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կնոջ ու սանիկի ընտանիքի հետ Տաթևի վանքում է«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերինՄեսրոպ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց․ «Հրապարակ»Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս մեղադրյալ կաՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ ԶելենսկիԹրամփը գիտի, որ Զելենսկին խաթարում է խաղաղության գործընթացը. РИА НовостиԱդրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top