Մենք գիտենք, թե ինչ փորձություն է սպասվում պատասխան խաղում. Ինձագի
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Նիդերլանդներում։
«Տղաները հրաշալի խաղացին։ Այս ստադիոնում բարդ է արդյունքի հասնելը։ Մեր երկրպագուները մեզ շատ օգնեցին։ Այս խաղում շատ չտառապեցինք։ Անհրաժեշտ պահերին մեկ միասնության նման գործեցինք։
Մենք գիտենք, թե ինչ փորձություն է սպասվում պատասխան խաղում, բայց այսօր ես երջանիկ եմ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Ինտերի» գոլերը խփել էին ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել էր «Ինտերի» պահեստայինների թվում։