«Ժողովուրդ». Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի: Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը:
Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: Ինչո՞ւ, որովհետեւ Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի եւ, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը:
Նա ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում