Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին «Սրբազան շարժմանն» աջակցող հայտնի «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել սեփական կուսակցությամբ։ Մարտի 9-ին Անի պլազայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Այն ռազմահայրենասիրական անվանում ունի՝ «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ և ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ»։

Նախորդ տարվա հունիսի 3-ին, հիշեցնենք, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հարթակից հայտարարեց, որ շարժմանն են միացել «հայորդիներ` Քենիայից», և նրանցից երկուսին՝ Արտակին և Արթուրին, բեմահարթակ հրավիրեց։ Իսկ հունիսի 10-ին Արթուր և Արտակ Սարգսյաններին ԱԱԾ-ն ձերբակալեց՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Նրանք 72 ժամ անց ազատ արձակվեցին։
Հիշեցնենք՝ եղբայրները հայտնի են սկանդալային պատմություններով մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, նրանց անունները ժամանակ առ ժամանակ հայտնվել են միջազգային մամուլի լրահոսում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ