«Հրապարակ». Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի կապանյան կառույցի կրքերը տեղափոխվել են Մեղրի` իշխող կուսակցության Մեղրի խորհրդի ժամկետը նույնպես լրացել է, նոր ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջերին, սակայն ՔՊ–ականներն ամեն ինչ անում են, որ կառույցի նախկին ղեկավար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը նորից չառաջադրվի, չընտրվի։
Մեր աղբյուրների պատմելով, Թումանյանը ինչ–ինչ հարցերում «քցել» է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Մեր տեղեկություններով՝ նրան թույլ չեն տալու մասնակցել ընտրությանը։
Ասաց, թե խնդիրներ չունի ոչ կուսակցության, ոչ մեղրեցիների հետ, սակայն զրույցի ընթացքում խոստովանեց, որ իր հեռախոսն իրավապահները վերցրել են, թե ինչ գործի շրջանակներում` չասաց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում