Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

Հայաստանը մարտի 8-ի առթիվ ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառող երկրների եռյակում է

Հասարակություն

Կանանց միջազգային օրվա ամենաթանկ ծաղկեփնջերը վաճառվում են Հարավային Կորեայում, Հայաստանում և Արգենտինայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի սուպերմարկետների տվյալները։

 

Այսպես, Հարավային Կորեայում փոքրիկ ծաղկեփունջը արժե 28,6 դոլար, Հայաստանում՝ 24,7 դոլար, Արգենտինայում՝ 22,2 դոլար։

 

Ծաղիկների բարձր գներ են գրանցվել նաև Ավստրալիայում (22 դոլար), ԱՄՆ-ում (21,4 դոլար), Ղազախստանում (21,4 դոլար), Ուզբեկստանում (20 դոլար), Վրաստանում (18,9 դոլար), Լեհաստանում (15,9 դոլար), Ղրղզստանում (15,6 դոլար) և Թուրքիայում (13,7 դոլար):

 

Ռուսաստանը 14-րդ տեղում է՝ կակաչների ծաղկեփնջի արժեքը 9,3 դոլար է։

 

Ամենաէժան ծաղկեփնջերը կարելի է գնել Բուլղարիայում (1,8 դոլար), Նիդեռլանդներում (2,5 դոլար), Բրազիլիայում (2,6 դոլար), Բելգիայում (2,8 դոլար), Լատվիայում (3,2 դոլար), Ավստրիայում (3,3 դոլար), ինչպես նաև Մեքսիկայում (3,5 դոլար), Չեխիայում (3,5 դոլար), Սերբիայում (3,9 դոլար) և Հունգարիայում (4 դոլար):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ