Մբապեի ու Վինիսիուսի գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալի»(տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։
Տանտերերից գոլով աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Վինիսիուսը։
«Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 57-ի, շրջանցեց 56 միավոր վաստակած «Աթլետիկոյին» և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը, մրցակիցների համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բլաուգրանայի»` «Օսասունայի» դեմ 27-րդ տուրի տնային հանդիպումը հետաձգվել է «Բարսելոնայի» առաջին թիմի բժշկի մահվան կապակցությամբ։
«Ռեալ» - «Ռայո Վալյեկանո»` 2-1 (տեսանյութ)