Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ
Իրավական
Արմեն Աշոտյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը
Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նա 2023 թվականի հունիսից մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը կալանքի տակ է գտնվել, այնուհետև դատարանը Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և գրավը՝ 25 մլն դրամի չափով։