Հասկացնել է տվել, որ իրենից հեռու խաղան. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Գյումրիի լավատեղյակ աղբյուրների համաձայն` նախկին քաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի թեկնածու Վարդանիկը սկսել է մեկ այլ քաղաքապետի թեկնածուի՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հեռահար մոտիկություն ցույց տալու փորձեր անել: Սակայն, Մարտունն իր շրջապատի միջոցով հասկացնել է տվել, որ իրենից հեռու խաղան, ինքը ոչինչ չի մոռացել։ Գյումրեցիներն իրենց հերթին վստահ են, որ ընդդիմադիրներից եւ ոչ ոք չի հասնի քաղաքապետի աթոռին, ու հենց դրանով պայմանավորված էլ շատերը որոշում ունեն առհասարակ չմասնակցել քվեարկությանը։