Այսօր՝ մարտի 11-ին մեկնարկել է Հայաստան — Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Հաղորդվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան — Վրաստան հանդիպման ոչ ավել, քան 4 տոմս:
Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Վրաստանի միջև անցումային առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին, 21։00-ին։
Նշվում է նաև, որ Ֆան-ակումբների համար տեղերն ու տոմսերի քանակը մնացել են անփոփոխ, սակայն նրանք պաշտոնապես չեն դիմել ֆեդերացիային: ՀՖՖ-ն կոչ է անում զերծ մնալ մանիպուլյացիաներից: