Սաակաշվիլին եւս 9 տարվա պատժաժամկետ է ստացել պետբյուջեն թալանելու համար
Մամուլի տեսություն
Միխեիլ Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել 3,2 միլիոն դոլարի բյուջետային միջոցների յուրացման գործով։
Ըստ քննիչների՝ 2009-2012 թվականներին նա պետական գումարներ է ծախսել անձնական կարիքների համար։
Սաակաշվիլին ներկայումս գտնվում է Վրաստանի բանտում։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ երկիր վերադառնալուց հետո։