Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ինչո՞ւ են բերման ենթարկվել Սուքիասյանի և Վանեցյանի թիկնապահները․ հարց՝ ՆԳ նախարարին

Իրավական

«Ոստիկանությունը հերթական օպերացիան է իրականացրել Երևանում։ ԱԺ պատգամավորի թիկնապահներին են ձերբակալել և երկու ժամ հետո բաց թողել։ Ի՞նչ մեխանիզմով է դա իրականացվում։ Այստեղ արդեն հասկացվում է, որ կոնկրետ քաղաքական մեսիջ կա ուղղված, այլ ոչ թե իրավապահ գործողություն։ Որովհետև երբ օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, նշանակում է՝ իրականացվում է մասկի շոու»,– ճեպազրույցի ժամանակ լրագրողն ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

 

«Չկա քաղաքական հետապնդում որոշ անձանց նկատմամբ։ Եթե ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալ զենք–զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման, կամ ցակնացած այլ իրավախախտման մասով, չկա որևէ տարբերություն թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, այն, բնականաբար, պետք է անպայման իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն՝ տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը վերջնարդյունքում կարող է լինել նաև ոչ հավաստի»,– պատասխանեց Սարգսյանը։

 

Հարցին, թե քանի՞ անգամ եք ապօրինի զենք հայտնաբերել Խաչատուր Սուքիասյանի կամ Արթուր Վանեցյանին ուղեկցող մեքենաներում, նախարարն արձագանքեց․ «Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում դա կարող է հաստատվել, մյուսի դեպքում՝ ոչ, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա անընդունելի մոտեցում է»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ