Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա

«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա 2 որդիները գազագողության մի մեծ մեխանիզմ են սարքել, գործում ներգրավել տարբեր մարդկանց, եւ նրանք խմբով չեն ենթարկվում ոչ միայն «Գազպրոմին»՝ որպես մատակարարի, այլեւ պետությանը՝ հարկային ծառայությանը, պետական մյուս մարմիններին: Երբ այս մասին հարց հնչեցրինք ՀՀ ՆԳՆ Արփինե Սարգսյանին, օրեր անց նախարարն օպերատիվ գործեց, հարուցեց վարույթ եւ ուղարկեց քննության՝ ՀՀ Քննչական կոմիտե: Այս կառույցը սկսեց քննել՝ բանդայի գործում ներգրավելով 50 քննիչների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել, որը ՊԵԿ-ի հաշվարկներով 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամ է կազմում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ իրականում ավելի մեծ գումար են պետությունից թաքցրել, ավելի մեծ թվով գազալցակայաններ են գործում, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ամսական մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել գրեթե մեկ տարի շարունակ:

Եվ այս գործը բացահայտվեց «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների շնորհիվ: Եվ ահա տեղեկանում ենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իրավապահները քննություն են իրականացնում, բանդայի պարագլուխները՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ նրա երկու որդիները՝ Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանները (վերջինս էլ է ԱԺ պատգամավոր եղել) հասցրին փախչել Հայաստանից: Նրանց հետ Հայաստանից փախչել է նաեւ Գեւորգյանների բիզնեսի տնօրեն Արմենը, ով համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է եղել:
Իսկ ի՞նչ էր տեղի ունենում գազագողության սխեմայով: Հայաստանում եղել են մի քանի տասնյակ գազալցակայաններ, որոնք ամիսներ շարունակ տարբեր մեքենայություններով գազ են գողացել, շուկայականից էժան գներով վաճառել այն, ստացել գերշահույթներ: Պետական շատ մարմիններ տեղյակ են եղել այդ մասին, բայց փաստացի ոչինչ չեն արել: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի իրականացրած քննության՝ իրականում 3 տասնյակ գազալցակայաններ այս պահին փակ են (սակայն պաշտոնապես տրվել է 18 թիվը): Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ գազագողությունը շարունակվում է, ինչին կանդրադառնանք առաջիկայում:
Այժմ փորձենք հասկանալ՝ Նահապետ Գեւորգյանն ու նրա որդիները եւ ընկերության տնօրենը ինչպես կարողացան փախչել Հայաստանից, ուր էր իրավապահ համակարգը, եթե կար նախաձեռնված վարույթ, եթե պետք է վաղուց ենթադրյալ բանդայի պարագլուխների նկատմամբ գոնե երկրից բացակայելու արգելք գործեր: Ինչու է ՀՀ ՆԳՆ-ն անգործություն ցուցաբերել:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, ասաց, թե իրեն անգործության մեջ մեղադրելն ազնիվ չէ, քանի որ մեր բարձրաձայնումից հետո հարուցել է վարույթ՝ ուղարկելով քննության: Իհարկե, ճիշտ է ասում:

Բայց փաստ է նաեւ այն, որ էլի գործ ունենք նույն ավանդույթի հետ. պետական պաշտոնյաները միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը, եւ ենթադրյալ հանցագործները հասցնում են փախչել երկրից:

Շարունակելի…»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top