Կոնֆերենցիաների լիգա. «Չելսին», «Բետիսը», «Ֆիորենտինան» քառորդ եզրափակիչում են(տեսանյութ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսին», անդալուզական «Բետիսը» և իտալական «Ֆիորենտինան» նվաճեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաև շվեդական «Յուրգորդենը», լեհական «Յագելոնիան», ավստիական «Ռապիդը», սլովենական «Ցելյեն»:
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Չելսի» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 1-0 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)
Կիրնան Դյուզբերի-Հոլ, 55
«Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) - «Բետիս» (Իսպանիա)` 0-4 (առաջին խաղը` 2-2) (տեսանյութ)
Սեդրիկ Բակամբու, 5, 20, Անտոնի, 58, Իսկո, 80
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 3-1 (առաջին խաղը` 2-3) (տեսանյութ)
Քառորդ եզրափակիչի զույգերը.
«Բետիս» - «Յագելոնիա»
«Ցելյե» - «Ֆիորենտինա»
«Չելսի» - «Լեգիա»
«Յուրգորդեն» - «Ռապիդ»