Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻ

Միջազգային

Այն, որ այս պա­հին հա­մաշ­խար­հա­յին ու­շադ­րութ­յու­նը հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած է ռուս-ա­մե­րիկ­յան եւ դրան հա­րա­կից զար­գա­ցում­նե­րի վրա, դա միան­շա­նակ է, հաշ­վի առ­նե­լով, որ դա, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ճա­կա­տագ­րա­կան է դառ­նա­լու ողջ աշ­խար­հի ա­պա­գա­յի հա­մար: Այն, որ այդ զար­գա­ցում­նե­րում ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան իր հեր­թին է ա­ռա­ջին պլա­նում, բայց «այս­բեր­գի վե­րին մա­սի» կար­գա­վի­ճա­կով, դա եւս: Վեր­ջա­պես այն, որ հենց այս օ­րե­րին է ստեղծ­վել այն գլխա­վոր ինտ­րի­գա­յին պա­հը, թե որ ուղ­ղութ­յամբ կգնան ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հան­գու­ցա­լուծ­ման թե, մի­գու­ցե, ա­վե­լի սրա­նա­լու, դա եւս կա­րե­լի է տես­նել: Ու­րեմն, ի՞նչ սպա­սե­լիք­ներ կա­րող են լի­նել:

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻՆ ԽԱԲԵ՞Լ

­Վեր­ջին օ­րե­րին հիմ­նա­կան ինտ­րի­գը ծա­վալ­վում էր Էր Ռիա­դում ԱՄՆ-ի եւ Ուկ­րաի­նա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րի պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­ված արդ­յունք­նե­րի շուրջ: Այն է՝ ո­րո­շե­ցին, թե պետք է լի­նի 30-օր­յա զի­նա­դա­դար, շա­տե­րը, այդ թվում՝ Ուկ­րաի­նա­յի եվ­րո­պա­կան լի­բե­րալ դաշ­նա­կից­նե­րը շտա­պե­ցին ող­ջու­նել, եւ ամ­բողջ ինտ­րի­գը շրջվեց այն ուղ­ղութ­յամբ, թե ի՞նչ վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րե­լու Ռու­սաս­տա­նը: Հաս­կա­նա­լի է, որ, ինչ­պես նաեւ ա­մե­րի­կա­ցի հե­ղի­նա­կա­վոր պրո­ֆե­սոր Ջեֆ­րի Սաքսն է գնա­հա­տում, մի քա­նի ժամ տե­ւած այդ ծանր հան­դիպ­ման ժա­մա­նակ միայն զի­նա­դա­դա­րի մա­սին չէ, որ խոս­վել է, եւ արդ­յոք այն, ին­չի մա­սին ի­րա­կա­նում խո­սել են, որ­քա­նո՞վ է ձեռն­տու Մոսկ­վա­յին: Ա­ռա­վել եւս, երբ այս պա­հին ռու­սա­կան բա­նա­կը նկա­տե­լի եւ միան­գա­մայն փայ­լուն (ինչ­պի­սին էր Կուրս­կի ամ­բող­ջա­կան օ­պե­րա­ցիան) հա­ջո­ղութ­յուն­ներ ու­նի: Այ­սինքն, ըստ նաեւ Սաք­սի տե­սա­կե­տի, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ ռուս­ներն ի­րենց հար­ձա­կում­նե­րը կանգ­նեց­նել կցան­կա­նա­յին միայն այն դեպ­քում, ե­թե՝ «Ա­մե­րի­կա­ցի­նե­րը ռուս­նե­րին ա­սեն, որ, ա­յո, փակ դռնե­րի հետ­եւում ուկ­րաի­նա­ցի­նե­րը խոս­տո­վա­նել են, որ դա է (ռու­սա­կան պա­հանջ­նե­րի կա­տա­րու­մը) հա­կա­մար­տութ­յու­նը վերջ տա­լու ճա­նա­պար­հը»:

­Բայց այս­տեղ հար­ցե­րը շատ են: Նախ, ուկ­րաի­նա­ցի­նե­րը նման բան ա­սե՞լ են: Ե­թե ան­գամ ա­յո´, Վա­շինգ­տո­նը պատ­րա՞ստ է Մոսկ­վա­յին ե­րաշ­խիք­ներ տալ, որ 30-օր­յա զի­նա­դա­դա­րից հե­տո հենց այդ տրա­մա­բա­նութ­յամբ էլ հե­տա­գա ըն­թաց­քը կշա­րու­նակ­վի: Մինչ­դեռ սրա փո­խա­րեն ա­մե­րիկ­յան կող­մից սկսե­ցին լսվել հայ­տա­րա­րութ­յու­ններ, ո­րոնք Մոսկ­վա­յի հա­մար առն­վազն մտա­ծե­լու տեղ տա­լիս են, ինչ­քան էլ որ ռուս­նե­րի հա­մար ցան­կա­լի է պա­տե­րազ­մի ա­վարտ եւ ԱՄՆ-ի հետ կար­գա­վոր­ված հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նե­նալ: Նախ, բուն փաս­տը, որ ա­մե­րի­կա­ցի­ները ռուս­նե­րից պա­հան­ջում են 30-օր­յա զի­նա­դա­դար, այն դեպ­քում, երբ Մոսկ­վան քա­նիցս ա­սել է, որ ոչ մի նման մի­ջանկ­յալ զի­նա­դա­դա­րի չի գնա­լու, ար­դեն իսկ ճնշման տար­րեր է պա­րու­նա­կում: Եվ դա էլ ա­վե­լի ցցուն տեսք է ստա­նում, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ընդ­հուպ՝ Թ­րամ­փի մա­կար­դա­կով սկսե­ցին սպառ­նալ, որ ե­թե Մոսկ­վան չհա­մա­ձայն­ի դրան, ա­պա նոր պատ­ժա­մի­ջոց­ներ կմտցնեն, կշա­րու­նա­կեն ֆի­նան­սա­վո­րել Ուկ­րաի­նա­յին եւ այլն: Վեր­ջա­պես, այն ժա­մա­նակ, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը խո­սում են զի­նա­դա­դա­րից, վե­րաց­նում են Ուկ­րաի­նա­յին զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րի ար­գել­քը: Իսկ դա նշա­նա­կում է, որ այդ 30 օ­րե­րին ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կշա­րու­նա­կի զին­վել, հա­մալր­վել եւ զի­նա­դա­դա­րի վեր­ջում կլի­նի շատ ավե­լի ու­ժեղ, ա­մուր, քան այս պա­հին է:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՊՈՒՏԻՆԸ

Ս­րան զու­գա­հեռ ա­րեւմտ­յան եւ ուկ­րաի­նա­կան տար­բեր աղբ­յուր­ներ սկսե­ցին մեջ մտնել, թե Մոսկ­վան զի­նա­դա­դա­րի հա­մար կա­րող է այս­պի­սի-այս­պի­սի ե­րաշ­խիք­ներ պա­հան­ջել: Մի­գու­ցե, բայց դա բուն փաս­տը չի շրջան­ցում: Այ­սինքն` նախ Վա­շինգ­տոնն այս­պի­սով ցույց է տա­լիս, թե կա­րո­ղա­ցավ Մոսկ­վա­յին իր կամ­քը պար­տադ­րել: Երկ­րոր­դը. ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րը եւ Ուկ­րաի­նա­յում մո­բի­լի­զա­ցիան ըն­թաց­քի մեջ են, եւ միան­շա­նակ է, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը այդ 30 օ­րում կկա­րո­ղա­նա ամ­րապնդ­վել ու ի­րեն կար­գի բե­րել: Վեր­ջա­պես, այդ ի­րո­ղութ­յուն­նե­րը խոս­տա­նում են նաեւ հնա­րա­վոր բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ ո­րո­շա­կիո­րեն ամ­րաց­նել Կիե­ւի դիր­քե­րը, եւ այլն: Բ­նա­կա­նա­բար, այդ ա­մեն մի դե­տա­լը հար­ված է Մոսկ­վա­յի հա­մար: Ու ան­գամ Թ­րամ­փի այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե պատ­վի­րա­կութ­յուն է ու­ղար­կում Մոսկ­վա կամ կզան­գա­հա­րի, կխո­սի Պու­տի­նի հետ, այդ ի­րո­ղութ­յուն­նե­րը չեն փո­խում: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն, որ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու Մոսկ­վա­յի պա­հանջ­նե­րից մեկն էլ Ուկ­րաի­նա­յի ա­պա­ռազ­մա­կա­նա­ցումն է, մինչ­դեռ երբ ԱՄՆ-ն պաշ­տո­նա­պես շա­րու­նա­կում է Ուկ­րաի­նա­յին զի­նել, ա­պա դա ար­դեն իսկ այդ պա­հան­ջի շրջան­ցում է նշա­նա­կում:

Ա­մեն դեպ­քում, ո­րո­շա­կի պաու­զա­յից հե­տո Մոսկ­վան, ի դեմս Մեծ Բ­րի­տա­նիա­յում Ռու­սաս­տա­նի դես­պա­նի, հի­շեցրեց Մոսկ­վա­յի հին պայ­մա­նը. «Մենք կդա­դա­րեց­նենք ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը միայն այն ժա­մա­նակ, երբ կու­նե­նանք ամ­բող­ջա­կան, հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նութ­յուն: Ռու­սաս­տա­նը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ ժա­մա­նա­կա­վոր հրա­դա­դա­րը ի­րա­վի­ճա­կի կար­գա­վոր­ման տար­բե­րակ չէ»:

­Միա­ժա­մա­նակ այն, որ նա­խօ­րեին Պու­տի­նը ռազ­մա­կան հան­դեր­ձա­վոր­մամբ ժա­մա­նեց Կուրսկ, դա եւս պետք է հա­մա­րել միան­գա­մայն ցու­ցադ­րա­կան ակ­նարկ, որ Մոսկ­վա­յի հա­մար ա­մե­նե­ւին էլ ա­ռաջ­նա­յին հար­ցը չէ ա­մեն կերպ պա­տե­րազմն ա­վար­տե­լը: Ա­ռա­վել եւս, որ նա նույն­քան պարզ հաս­կաց­նել տվեց, որ ա­մեն բան միայն Կուրս­կով չէ, որ կա­րող է ա­վարտ­վել՝ հայ­տա­րա­րե­լով. «Պետք է մտա­ծել, կխնդրեի, որ հե­տա­գա­յում մտա­ծեք պե­տա­կան ​​սահ­մա­նի եր­կայն­քով անվ­տան­գութ­յան գո­տի ստեղ­ծե­լու մա­սին»: Ու գրե­թե ան­մի­ջա­պես էլ ռու­սա­կան ու­ժե­րը գրա­վե­ցին Սու­մի սահ­մա­նա­մերձ կա­րե­ւոր բնա­կա­վայ­րե­րից մե­կը, ո­րի շե­մին կանգ­նած էին ողջ Կուրս­կի օ­պե­րա­ցիա­յի ժա­մա­նակ, բայց ե­րե­ւում է, որ դեռ ա­ռաջ շարժ­վե­լու ո­րո­շում չկար:

­Թեեւ մյուս կող­մից էլ, դա­տե­լով այս ա­մե­նից, ա­սել, թե ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը մտնում են փա­կու­ղի, դա էլ ճիշտ չէր լի­նի: Ֆիք­սենք, այս ա­մե­նը վե­րա­բե­րում է միայն ուկ­րաի­նա­կան թե­մա­յին, ո­րը նախ՝ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րի փոքր հատ­վածն է: Երկ­րոր­դը, բուն այս հար­ցում էլ վի­ճա­կը դեռ ճգնա­ժա­մա­յին չէ: Այ­սինքն, ԱՄՆ-ն փոր­ձեց, այս­պես ա­սած, թրամփ­յան բա­նակ­ցե­լու ո­ճով ա­ռաջ գնալ՝ սկսե­լով խո­սել ու­ժա­յին դիր­քե­րից: Ռու­սաս­տանն էլ ար­ձա­գան­քեց, թե ի­րեն ա­ռանձ­նա­պես չի էլ հե­տաքրք­րում ա­մե­րիկ­յան միջ­նոր­դութ­յու­նը, եւ ին­քը մար­տա­դաշ­տում կլու­ծի պա­տե­րազ­մի ել­քը, ան­կախ նրա­նից՝ ԱՄՆ-ն­ օգ­նո՞ւմ է Ուկ­րաի­նա­յին, թե՝ ոչ: Ի վեր­ջո, Բայ­դե­նը եւս հսկա­յա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րեց, բայց արդ­յունքն այս պա­հի ի­րա­վի­ճակն է: Եվ այս ընդ­հան­րա­կան «լեզ­վակռ­վի» ֆո­նին նաեւ հաս­տատ­վեց, որ բա­նակ­ցութ­յու­նն­երը շա­րու­նակ­վում են, այդ թվում՝ զի­նա­դա­դա­րի հար­ցի եւ դրա հա­մար ռու­սա­կան պա­հանջ­նե­րի շուրջ:

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

­Թեեւ, ի­րա­կա­նում այն տպա­վո­րութ­յունն է, որ հիմ­նա­կան խնդիրն այլ ուղ­ղութ­յամբ պետք է տես­նել: Քա­նիցս հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցությ­ուն­նե­րում ա­ռանց­քա­յի­նը ոչ թե ուկ­րաի­նա­կան, այլ՝ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յունն է: Եվ այն խա­ռը ֆո­նը, որ այս պա­հին դեռ պահ­պան­վում է ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, թե­րեւս ազ­դում է նաեւ բա­նակ­ցութ­յու­ննե­րի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յան վրա:

Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ մեր­ժում է Թ­րամ­փի բանակցելու ա­ռա­ջար­կը, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ ԱՄՆ-ն փոր­ձեց դի­մել ՌԴ-ի միջ­նոր­դութ­յա­նը: Պատ­ճա­ռը կար­ծես թե միայն այն չէ, որ Թ­րամփն իր ո­ճով ա­ռա­ջադ­րում է միան­գա­մայն կոշտ պա­հանջ­ներ, ո­րոնք, մի­գու­ցե, ըն­թաց­քում կթու­լաց­նի: Իսկ ա­հա Ի­րա­նը ո­րե­ւէ պայ­ման-պա­հանջ չի ցան­կա­նում ըն­դու­նել՝ ա­ռաջ տա­նե­լով ե­ր­կու հիմ­նա­կան թեզ: Նախ, Թ­րամփն ար­դեն մեկ ան­գամ չե­ղար­կել է Ի­րա­նի հետ կնքված մի­ջու­կա­յին պայ­մա­նա­գի­րը եւ դրա­նով ար­դեն իսկ վստա­հե­լի չէ: Երկ­րոր­դը, Ի­րանն առ­հա­սա­րակ չու­նի ԱՄՆ-ի ո­րե­ւէ պա­հանջ կա­տա­րե­լու կա­րիք, ե­թե ան­գամ ցան­կա­նա մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: Այ­սինքն, Իս­րա­յելն ու­նի մի­ջու­կա­յին զենք, որն ԱՄՆ-ի հաշ­վին է: Ու­րեմն` ին­չո՞ւ Ի­րա­նը չպետք է ու­նե­նա: Ու այս­քա­նով հան­դերձ, որ չի ցան­կա­նում ու­նե­նալ, եւ միայն այս փաս­տը ֆիք­սե­լու շուրջ կա­րող են բա­նակ­ցել՝ ա­ռանց հա­վել­յալ պայ­ման-պա­հանջ­նե­րի: Իսկ ե­թե ԱՄՆ-ն­ ու­զում է պա­տե­րազմ սկսել, դա ար­դեն իր ո­րո­շե­լիքն է:

­Բայց նաեւ այն, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, ՌԴ-ն­ եւ Չի­նաս­տանն Ի­րա­նի հետ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ սկսե­ցին, դա ար­դեն միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ էր Թ­րամ­փին, եւ կրկնա­կի ակ­նարկ: Նախ, որ ՌԴ-ն­ եւ Չի­նաս­տա­նը չեն ցան­կա­նա Ի­րա­նին մե­նակ թող­նել: Եվ երկ­րոր­դը. ան­կախ այն բա­նից, թե Թ­րամփն ինչ է բա­նակ­ցում Մոսկ­վա­յի հետ, մեկ է, Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Ի­րան ե­ռա­կողմ ոչ պաշ­տո­նա­կան դա­շին­քը կա, ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը այն չեն կա­րող տրո­հել, ե­թե Թ­րամփն ու­նի նման մտադ­րութ­յուն: Այ­սինքն, ի­րա­կա­նում նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­ներն են դրան ուղղ­ված՝ գնալ բազ­մա­բե­ւե­ռութ­յան ուղ­ղութ­յամբ եւ ոչ թե ՌԴ-ի եւ Չի­նաս­տա­նի դեմ սպառ­նա­լիք­նե­րով փոր­ձել ի ցույց դնել ԱՄՆ-ի գե­րա­զան­ցութ­յու­նը:

­Շատ պարզ ի­րո­ղութ­յուն, որը դրված էր ժա­մա­նա­կին Բայ­դե­նի ա­ռաջ եւ հի­մա՝ Թ­րամ­փի, թե­եւ վեր­ջինս իշ­խա­նութ­յան ե­կավ նաեւ բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի գա­ղա­փարն ա­ռաջ տա­նե­լով: Ընդ ո­րում, Թ­րամ­փի հա­մար այս պա­հին այդ ուղ­ղութ­յու­նից հե­տ կանգ­նելն այլ խնդիր­ներ է խոս­տա­նում: Նախ, նա­խօ­րեին Ի­լոն Մաս­կը եւս վստա­հութ­յուն հայտ­նեց, որ ԱՄՆ-ը կսնան­կա­նա, ե­թե դաշ­նա­յին ծախ­սե­րի դե­ֆի­ցի­տը չվե­րաց­վի: Իսկ դրա հա­մար պետք է էա­պես կրճա­տել ծախ­սե­րը եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ ռազ­մա­կան: Իսկ դա պար­զա­պես պար­տադ­րում է, որ ՌԴ-ի եւ Չի­նաս­տա­նի հետ պետք է ու­նե­նալ ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ:

Երկ­րոր­դը, օ­րի­նակ Կա­նա­դա­յում ար­դեն բա­ցա­հայտ են մե­ղադ­րում ԱՄՆ-ին, որ փոր­ձում են գաղտ­նի ա­պա­կա­յու­նաց­նել եւ եր­կի­րը դարձ­նել 51-րդ նա­հանգ: Իսկ դա նշա­նա­կում է, որ գ­լո­բա­լիստ­նե­րի հետ Թ­րամ­փի պա­տե­րազ­մը ոչ միայն շա­րու­նակ­վում է, այլ նոր մասշ­տաբ­ներ է ստա­նում: Եվ Մոսկ­վա­յի ու տե­սա­նե­լի ա­պա­գա­յում՝ Պե­կի­նի հետ լե­զու չգտնե­լու դեպ­քում Թ­րամ­փին կմնա կա´մ կռ­վել մի քա­նի մեծ ճա­կա­տով, կա´մ հանձն­վել գլո­բա­լիստ­նե­րին, ո­րի հե­ռան­կար­նե­րից են իմ­պիչ­մենտն ու բան­տը: Պարզ ի­րա­վի­ճակ, ո­րը, ի­հար­կե, շատ լավ գի­տակ­ցում է նաեւ Մոսկ­վան եւ Թ­րամ­փի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում հաս­տատ դիր­քե­րը չի զի­ջի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ