Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ովքեր են Հայաստանը ներկայացնելու «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում

Մշակութային

Այսօր՝ մարտի 15-ին, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2025» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։

Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված հայկական և արտասահմանյան երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։

«Սլավյանսկի բազար 2025» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային մրցույթի բոլոր  մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։

Այսպիսով, հուլիսի 5-15-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 11-ամյա Միլանա Օրդակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը։

Դավիթ Կիրակոսյանը ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Սովորել Երգի պետական թատոնում։

Մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Ազգայի երգիչ հեռուստանախագծին և եղել ֆինալիստ։ Իսկ 2023թ․ Ղազախստանի Ալմաթին իմ սրտում մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ