Հովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսը
Սպորտ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում հաղթեց վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Հայաստանի հավաքականի ավագը նվաճեց WBA Continental տիտղոսը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը տեւական ժամանակ բացակայել է ռինգից` ձեռքերի վիրահատության և հետվիրահատական երկարատեւ բուժման պատճառով։