Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք

15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան

-

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար՝ հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փատաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Միանգամայն կանխատեսելի է այս վարքագիծը: Վերջին տարիներին թե՛ գործադիր, թե՛ համայնքային իշխանությունը զբաղված են քաղաքացիների կյանքը հնարավորինս բարդացնող օրինագծերի առաջխաղացմամբ, եւ երբ տրանսպորտի սակագնի թանկացումը հանրության մոտ բողոքի ալիք բարձրացրեց, համենայն դեպս, ինձ համար պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու է, ինչպես միշտ, քաղաքացիներին տուգանելը:

— Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

— Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Այս առումով ակնհայտ է, որ իշխանությունները տուգանքի նման չնչին գումար չէին սահմանի:

— Ի՞նչ եք կարծում՝ 15.000 դրամը ողջամի՞տ է՝ որպես տուգանքի գումար:

— Իհարկե՝ ոչ: Իմ համոզմամբ, քաղաքացիների կողմից տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքները եւ բոյկոտը պայմանավորված են ոչ թե քաղաքական հետաքրքրասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ քաղաքացիները պարզապես չունեն ավել գումար: Իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ թանկացումը բոյկոտող քաղաքացիները սոսկ քաղաքական ակցիա են իրականացնում, եւ որ այդ ակցիաները հարկավոր է զսպել տուգանքով: Մինչդեռ, իմ համոզմամբ, քաղաքացիներն իրականում դժվարանում են վճարել եկամուտների սղության պատճառով: Ինչ վերաբերում է 15.000 դրամի, որպես տուգանքի չափի կամայական ընտրությանը, հարց է առաջանում, ինչու ոչ՝ 3.000 կամ 5.000 դրամ, այլ 15.000 դրամ: Այս հարցի պատասխանը քաղաքացիներին տուգանել ջանացող պաշտոնատար անձինք, իհարկե, չունեն եւ չեն կարող ունենալ: 15.000 դրամի չափի ընտրությունը կամայական եւ քմահաճ որոշում է:

— Ըստ Ձեզ, այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞ եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

— Գուցե որոշ ձեւական լրամշակումների ենթարկվեն նախագծերը, մինչդեռ բովանդակային առումով համոզված եմ, որ տուգանքի մեխանիզմն ընդունվելու է: Միամտություն է կարծելը, որ օրենսդիր, գործադիր եւ համայնքային իշխանությունները գործում են միմյանցից անջատ, եւ որ իշխանության որեւէ թեւ հնարավոր է, որ դեմ քվեարկի տուգանքի մեխանիզմի ներդրմանը:

— Այսինքն, Դուք կարծում եք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնավա՞ր չեն:

— Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Տեղական ինքնակառավարում, որպես այդպիսին, բովանդակային առումով գոյություն չունի. Երեւանի քաղաքապետարանը, փաստացի, անմիջականորեն եւ ինձ համար նաեւ անթաքույց ենթարկվում է գործադիր իշխանությանը: Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես պրակտիկ իրավաբան, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ Երեւանի բնակիչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթումՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար Ղազարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված