Մարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար. Իրավիճակը Սիրիայում
Հանդիպում
Սիրիական Լաթաքիայում իրավիճակն ավելի կայուն է, թեպետ մարդիկ շարունակում են զգույշ լինել։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանի խոսքերով.
-Իշխանություններն արդեն քննարկում են դպրոցները վերաբացելու, աստիճանաբար բնականոն կյանքի վերադառնալու հարցը։ Անելիքները պարզ կլինեն առաջիկա երկու օրվա ընթացքում։Հայկական թաղամասերում անմիջական վտանգ չկա, թեպետ կրակոցների ձայներ լսվում են։ Ոչ միայն հայերը, այլև Լաթաքիայի ամբողջ բնակչությունը, բնականաբար, վախի մեջ է, քանի որ օրինազանցություններ եղան։ Դրանց մեծ մասը հիմնականում գյուղերում և արվարձաններում էր:
Հիմա իշխանություններն անվտանգության նկատառումներով խիստ վերահսկողություն են սահմանել, Լաթաքիայում խուզարկություններ են անցկացվում, մարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար։
Հ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանն էլ անդրադառնլով մեր հայրենակիցներին տեր կանգնելու իրենց պարտականությանը փաստեց,, որ Սիրիայի մեր հայրենակիցներն տարհանման խնդիր չեն բարձրացրել, անհրաժեշտության դեպքում նրանք իրենց կողքին կլինեն: