«Ինտերը» հաղթեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը(տեսանյութ)
Սպորտ
Ա Սերիայի 29-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Ատալանտայի» հետ և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացել է Կառլոս Աուգոստոն: 87-րդ րոպեին հյուրերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
Այս հաղթանակից հետո միլանյան թիմը իր միավորների թիվը հասցրել է 64-ի և միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Ատալանտան» 58 միավորով երրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նապոլին», որը 29 խաղից հետո 61 միավոր է վաստակել: