Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Շատ եմ ուզում հաղթենք Վրաստանի հավաքականին. Գեորգի Հարությունյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆում կայանալիք հանդիպումների մասին.

«Ինձ շատ լավ ընդունեցին Հունգարիայում և օգնեցին բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, ուժային է` շատ մենապայքարներով։ Այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստանում։ Դա ինձ համար շատ լավ է։ Այն, որ մեր թիմն առաջին տեղում է, նշանակում` լավ մակարդակ ունենք և կարող ենք մրցակցել ու գերազանցել, նույնիսկ, այնպիսի ակումբի, ինչպիսին «Ֆերենցվարոշն» է։ Դեռ ոչինչ պարզ չէ, բայց կանենք ամեն ինչ` չեմպիոնության համար։

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակի հետ հաճախ ենք խոսում Հայաստանի հավաքականից և առաջնությունից։ Նա երբեմն ծաղրում է, թե ինձնից ավելի լավ է հայերեն խոսում և հասկանում։ Ինձ մնում է բարելավել հայերենս։

Հիմա, երբ մշտապես խաղում եմ թիմում, շատ ավելի լավ եմ զգում ինձ։ Նախկինում, երբ գալիս էի հավաքական առանց խաղային պրակտիկայի, շատ բան չէր ստացվում։ Այժմ զգում եմ, որ ավելի լավ մարզավիճակում եմ և հուսով եմ` դա կապացուցեմ նաև դաշտում։ Մարզչի հետ դեռ չեմ հասրցել շփվել, բայց կարծում եմ` ժամանակ կունենանք։

Վրաստանի դեմ խաղին սպասում ենք մեծ հետաքրքրությամբ։ Նրանք մեր հարևաններն են։ Այսպես ասած` կովկասյան դերբի է լինելու։ Շատ եմ ուզում, որ հաղթենք այդ խաղերում»,- նշել է Հարությունյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ