Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Լավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը: Միայն թե, տան տերը տանը չի եղել: Սակայն, զարմանալին ոչ թե սա է, այլ Մկրտչյանի հայտնած մանրամասները, թե ում հետ է հանդիպել առանձնատանը: «Հաճելի զրույց ունեցա հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Եհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր»,- գրել է նա։ Թե ինչի՞ շուրջ կարող էին զրուցել հրեական համայնքային առաջնորդն ու ՀՀ սոցապնախարարը, թողնում ենք ձեր երեւակայությանը:

Մեզ շարունակում է զարմացնել ՔՊ կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ադրբեջանասիրությունը: Նա մեկ նշում է, թե «ՀՀ-ն եւ Ադրբեջանը կբացեն դեսպանատներ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչո՞ւ չպիտի բացվեն», մեկ հայտարարում, որ՝ «Այո, տուրիստական այցով Բաքու կգնայի, եթե իրավիճակն այդքան բարենպաստ լինի, իրենց էլ մեզ մոտ կընդունեինք»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը շարունակում է համբերատար բացատրական աշխատանքներ տանել. «Եթե ադրբեջանցիները նախկինում չէին էլ երազում Արցախի մասին, հիմա ծրագրում են Հաստանում ապրել, ի՞նչ տուրիստի կարգավիճակով ընդունելու մասին ես բարբաջում... Իրավիճակը հայերի համար Բաքվում երբեք բարենպաստ չի լինելու, բայց դու կարող ես գնալ Բաքու եւ, հուսամ, ադրբեջանական հյուրընկալությունից հետո այնտեղից հետ չես գա...»:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Անդրադառնալով օրենսդրական նոր կարգավորմանը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերին՝ այն անվանել է «խայտառակ ու հակասահմանադրական»: Խոսքը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված ինչ-որ չափորոշիչների ու դրանց հետ կապված կարգավորումների մասին է, որոնցով առաջնորդվելով` ՀՀ-ն կարող է աննպատակահարմար համարել արտերկրում պատիժը կրող ՀՀ քաղաքացի դատապարտյալի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ փոխանցելը, եւ այդ հիմքով մերժել սեփական քաղաքացուն ընդունել։ «Այդպիսի չափորոշիչներ են՝ հանցանքի ծանրությունը, ԱԱԾ-ի կարծիքը, ՀՀ-ի հետ ունեցած սոցիալական կապը, քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածությունը եւ այլ անհետաքրքիր հանգամանքներ։ Լավ, ամոթ չէ՞։ Ի՞նչ չափորոշիչ, ի՞նչ նպատակահարմարություն, ի՞նչ սոցիալական կապ, ի՞նչ ԱԱԾ… Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է։ Այն նույն քաղաքացու մասին, ով, ՀՀ Սահմանադրության համաձայն, էքստրադիցիայի ենթակա չէ։ Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, արտերկրում գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։ Այն նույն քաղաքացու մասին, ով, ՀՀ մուտք գործելու իրավունք ունի, եւ այդ իրավունքը, Սահմանադրության համաձայն, անգամ օրենքով չի կարող սահմանափակվել», - մանրամասնում է փաստաբանը: Ընդ որում՝ աբսուրդն այն է, որ «Սեփական քաղաքացուն տեր չկանգնելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան «նպատակահարմարություն» բառ անգամ չի պարունակում։ Էլ չասենք, որ սույն օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ շատ երկրներ անգամ պատերազմում են իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիներիԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՓաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասներըԻսկ Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից. Արտակ ԶաքարյանԿիևի քաղաքապետը բնակիչներին կոչ է արել ժամանակավորապես լքել քաղաքըԱլմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.amԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևԱդրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. ԱլիևՀոկտեմբերի 9. Օրվա խոսքԳազամատակարարման պլանային ընդհատումներԻսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված