Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի կայանալիք դիմակայության մասին.
«Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Գաղտնիք չէ, որ պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ Թուրքիայում «Պոգոնի» կազմում հավաքի էի մասնակցում։ Այնտեղից մեկնեցի Վարշավա, բուժզննում անցա և պայմանագիր ստորագրեցի «Լեգիայի» հետ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուրախ եմ տեղափոխության համար։
Արդեն մոտ 2 ամիս է «Լեգիայի» ֆուտբոլիստ եմ։ Թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղում, սիրում է տիրել գնդակը, շատ լավ խաղացողներ ունենք։
Ինչպես միշտ, շատ ուրախ եմ` հավաքականին միանալու համար։ Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են։ Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք խաղերին։ Շատ լավ խաղեր են լինելու թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Շատ լավ կազմ ունենք և լավ ենք պատրաստվում։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»,- նշել է Բիչախչյանը։
25-ամյա Բիչախչյանն այս տարվա հունվարին է լեհական մեկ այլ ակումբից` «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա»։
Հայաստանի հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է Վրաստանի դեմ հանդիպումներին։
Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։