Վրաստանի հավաքականի մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին
Սպորտ
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանեց Հայաստանի ազգային թիմի նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում արտագնա հաղթանակը` 3-0:
«Օգտագործեցինք մեր հնարավորությունները և գոլեր խփեցինք: Առաջին խաղակեսում շատ էինք տիրում գնդակին, դա օգնեց գոլային պահեր ստեղծել: Առաջին խաղակեսում խփած գոլերը վստահություն հաղորդեցին մեզ, իսկ Հայաստանի հավաքականը կոտրվեց:
Միկաուտաձեն հիանալի գործեց` օգտագործելով իր արագությունն ու ֆուտբոլային ուղեղը: Նա շարունակում է շատ գոլեր խփել:
Լուկա Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, սակայն պետք է սպասել բուժզննմանը:
Իմ տղաները լավ գործեցին նաև պաշտպանությունում»,- ասաց ֆրանսիացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է CrystalSport-ը: