Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին

Շահրամանյանին պետք է հարցրեք, թե ոնց եղավ, որ այս մարդիկ Բաքվի բանտերում հայտնվեցին, ոնց հանձնեցին. Գագիկ Մելքոնյան

Հանդիպում

Բաքվում ընթացող դատավարությունը խեղկատակություն է, դատավարություն չէ, իրենք ուզում են բաներ կորզել՝ ի վնաս Հայաստանի․ ապօրինի դատավարություն են սարքել, որպեսզի աշխարհին ցույց տան, իբր թե նրանք պետական հանցագործներ են»,- անդրադառնալով գերիների խոշտանգման եւ հետ վերադարձին ուղղված ՀՀ անգործությանը ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանության թուլության մասին չի վկայում այն, որ շարունակում են այդ մարկանց կտտանքների ենթարկել Բաքվի բանտում, Մելքոնյանը պատասխանեց․ - Այսինքն՝ իշխանությունն ի՞նչ պետք է անի, զորք վերցնի, գնա այդ բանտի վրա՞, իշխանությունն ի՞նչ պիտի անի, որ չի՞ անում։ Միջազգային հարթակներում իշխանության ներկայացուցիչները բարձրաձայնում են, որ Արցախի ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, և ապօրինի դատավարություն է կազմակերպվում․․․ Շահրամանյանին պետք է հարցնեք, թե ոնց եղավ, որ այս մարդիկ Բաքվի բանտերում հայտնվեցին, ինչ պայմանավորվածություն ունեցան, ոնց հանձնեցին Բաքվին...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ