Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին

Սպորտ

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի հետ պատասխան հանդիպման մասին.

«Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, բայց խաղալ չի կարող։ Գուրամ Կաշիան, չնայած վերադարձել է, բայց տակտիկական փոփոխություններ չեն ակնկալվում։ Խաղալու ենք պաշտպանությունից, ինչպես դիմակայության առաջին խաղում։

Չնայած հաղթել ենք 3-0 հաշվով, կփորձենք մեր լավագույն խաղը ցույց տալ սեփական երկրպագուների առջև։ Մեր նպատակն է շաբաթն ավարտել դրական նոտայով։ Հայաստանի հավաքականը նույնպես հաղթելու համար առավելագույն ջանքերը կգործադրի։ Նրանք մոտիվացիայի պակաս չեն ունենա։

Կազմում որոշ փոփոխություններ կլինեն. այլ խաղացողներ նույնպես շանս կստանան։ Մամարդաշվիլին կրկին դաշտ դուրս կգա, բայց հունիսին հանգստի հնարավորություն կստանա։

Վաղը պաշտոնական խաղ է լինելու, և ցանկանում ենք հաղթել։ Մեր թիմում կատարյալ մթնոլորտ է, և դա շատ կարևոր գործոն է»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։

Վրաստան - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Երևանի ժամանակով մեկնարկի 18:00-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ