ԵԱ. Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում առաջատարին
Սպորտ
Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Իսպանիայի ներկայացուցիչ Դանիիլ Յուֆայի հետ եւ 7 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը գերմանացի Մատիաս Բլյոբաումն է՝ 7,5 միավոր։
Շանթ Սարգսյանը 9-րդ տուրում պարտության մատնեց իտալացի Լորենցո Լոդիչիին եւ 6,5 միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը։ 6,5 միավոր ունի նաեւ Հայկ Մարտիրոսյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով բաժանում է 29-55-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է երկու տուր։