Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԻՑ, ԱՅՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Միջազգային

Ս­տամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւի նկատ­մամբ կա­լան­քի ո­րո­շու­մից հե­տո Թուր­քիա­յում ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի բուռն սրա­ցում­նե­րի գնաց: Այ­սինքն, մինչ այդ ո­րո­շու­մը դեռ հար­ցա­կան կար՝ Էր­դո­ղա­նը կանց­նի՞ այդ կար­միր գի­ծը: Ան­ցավ: Ու ար­դեն ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի կողմ­նո­րոշ­վե­լու հերթն էր՝ կա´մ պետք է մին­չեւ վերջ գնալ՝ փոր­ձե­լով ար­դեն այս պա­հին հաս­նե­լ իշ­խա­նա­փո­խութ­յան: Կա´մ, ե­թե նա­հան­ջեն, գա­լիք ընտ­րութ­յուն­նե­րին Էր­դո­ղանն ուղ­ղա­կի կամ միջ­նոր­դա­վոր­ված կվե­րար­տադր­վի, ու այդ ըն­թաց­քում մին­չեւ վերջ կոչն­չաց­նի ցան­կա­ցած ընդ­դի­մութ­յուն:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այս­պի­սով, մեկ բան այս պա­հին հաս­տատ է՝ ներ­թուր­քա­կան պայ­քա­րը մտավ մի փուլ, որ­տեղ արդ­յուն­քը մեկն է՝ կող­մե­րից մե­կի ամ­բող­ջա­կան հաղ­թա­նա­կը եւ մյու­սի ոչն­չա­ցու­մը: Այն է՝ թուր­քա­կան ընդ­դի­մութ­յու­նը, ան­կախ բա­զում այլ, այդ թվում՝ ար­տա­քին գոր­ծոն­նե­րից, պար­զա­պես ստիպ­ված էր ըն­դու­նել մար­տահ­րա­վե­րը, որն էլ տե­սա­նե­լի դար­ձավ Ի­մա­մօղ­լո­ւի կա­լան­քի ո­րոշ­մա­նը հա­ջոր­դած սրա­ցու­մնե­րի տես­քով: Ա­ռա­վել եւս, որ Ի­մա­մօղ­լուն եւս կոչ ա­րեց իր կողմ­նա­կից­նե­րին՝ հա­մա­տա­րած «պայ­քա­րել ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար» եւ դուրս գալ բո­ղո­քի ակ­ցիա­յի. «Սա այն օրն է, երբ մենք պետք է պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրենք ազ­գի կամ­քը գո­ղա­ցող­նե­րի հա­մար եւ մաս­նակ­ցենք ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րին»: Արդ­յուն­քում, կտրուկ սրվել են ցու­ցա­րար­նե­րի եւ ի­րա­վա­պահ­նե­րի բա­խում­նե­րը, փո­ղոց դուրս ե­կող մարդ­կանց քա­նա­կութ­յու­նը, ան­գամ մի շարք դեպ­քե­րում պե­տա­կան հաս­տա­տութ­յու­ններ սկսել են ա­ջակ­ցել ընդ­դի­մա­դիր­նե­րին: Բայց այս ամե­նը, ի­հար­կե, դեռ բա­վա­րար չէ Էր­դո­ղա­նին «թախ­տից գցե­լու» հա­մար, ով պարզ հաս­կաց­նել է տա­լիս, որ պատ­րաստ է ան­գամ բա­նա­կը գոր­ծադ­րել՝ ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կո­ղութ­յու­նից դուրս չթող­նե­լու հա­մար:

Սա­կայն, ի­հար­կե, կան նաեւ այլ գոր­ծոն­ներ, ո­րոնք էլ ան­կան­խա­տե­սե­լի են դար­ձում, թե ինչ հե­տա­գա ըն­թացք կու­նե­նա թուր­քա­կան այս «հե­ղա­փո­խութ­յու­նը»: Նախ, տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­ներն ակ­տիվ փլուզ­ման ուղ­ղութ­յամբ են զար­գա­նում: Ի­մա­մօղ­լո­ւի կա­լան­քից հե­տո եւս մեկ ծանր հար­ված ստա­ցավ թուր­քա­կան լի­րան՝ գե­րա­զան­ցե­լով իր պատ­մա­կան նվա­զա­գույ­նը: Կտ­րուկ ան­կու­մը շա­րու­նակ­վում է նաեւ ֆոն­դա­յին հա­մա­կար­գում: Հա­ջոր­դը, թուր­քա­կան ի­րո­ղութ­յու­նն­երի վրա կա­րող է էա­կան ազ­դե­ցութ­յուն թող­նել երկ­րում բա­վա­կա­նին մեծ տա­րած­վա­ծութ­յուն ու­նե­ցող ա­հա­բեկ­չա­կան հա­մա­կար­գը, ո­րը, որ­քան էլ սերտ է Էր­դո­ղա­նի ռե­ժի­մի հետ, բայց նաեւ շատ դեպ­քե­րում ու­նի ար­տա­քին ֆի­նան­սա­վո­րում, եւ մեծ հարց է, թե ինչ ուղ­ղութ­յամբ կաշ­խու­ժա­նա:

Վեր­ջա­պես, ինչ­պես ի­րեն հար­գող ա­մեն մի «հեղա­փո­խութ­յան» դեպ­քում, այս­տեղ եւս ա­մե­նա­կա­րե­ւոր­նե­րից մեկն ար­տա­քին գոր­ծոնն է: Եվ ա­հա այս­տեղ է, որ ո­րո­շա­կի հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ նկատ­վում են: Այս­պես, Ի­մա­մօղ­լո­ւի կա­լա­նա­վոր­ման ֆո­նին Թ­րամ­փի` Մեր­ձա­վոր Ար­եւել­քի բա­նագ­նաց եւ Իս­րա­յե­լի հետ բա­րե­կամ Ս­թիվ Ո­ւիտ­կոֆն ա­սել է, որ ին­քը «հիա­նա­լի հան­դի­պում» է ու­նե­ցել Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի հետ, եւ­ որ «լավ նո­րութ­յուն­ներ են գա­լիս Թուր­քիա­յից»: Միա­ժա­մա­նակ Ի­լոն Մաս­կը փա­կել է մի շարք թուրք ընդ­դի­մա­դիր է­ջերն X սո­ցիա­լա­կան ցան­ցում: Այ­սինքն, կա­րող է տպա­վո­րութ­յուն ստեղծ­վել, որ Թ­րամ­փից Էր­դո­ղա­նի ուղ­ղութ­յամբ ա­ջակ­ցութ­յան մե­սիջ­ներ են գա­լիս: Եվ դա կա­րող է ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ու­նե­նալ, հաշ­վի առ­նե­լով, որ հա­կաէր­դո­ղա­նա­կան այս շարժ­ման թի­կուն­քին կա­րե­լի է նաեւ նկա­տել եվ­րո­պա­կան լի­բե­րալ­նե­րի շուն­չը. խո­շոր հաշ­վով, դեռ Բայ­դե­նի ժա­մա­նակ­ներց սկսած, թուր­քա­կան ընդ­դի­մութ­յու­նը լի­բե­րալ­նե­րի հետ ա­մե­նա­սերտ գոր­ծակ­ցութ­յունն ու­ներ: Եվ այն, որ տասն­յակ հա­զա­րա­վոր մար­դիկ դուրս են ե­կել Լոն­դո­նի փո­ղոց­ներ՝ ի պաշտ­պա­նութ­յուն Թուր­քիա­յում կա­լա­նա­վոր­ված Ս­տամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւի, կա­րող է նման ա­ջակ­ցութ­յան մա­սին ակ­նարկ լի­նել: Հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­պես գնա­հա­տել է տեղ­յակ աղբ­յուր­նե­րից մե­կը, բրի­տա­նա­կան այդ ցու­յցերն ըն­թա­ցան «ոս­տի­կա­նութ­յան բա­րե­հաճ հա­յաց­քի ներ­քո»:

Բայց, ի­հար­կե, սա նախ­նա­կան տպա­վո­րութ­յունն է, ո­րը պար­տա­դիր չէ, որ «ան­վե­րա­պահ ճշմար­տութ­յուն» լի­նի: Նախ, Էր­դո­ղա­նը եւս ոչ պա­կաս սերտ կա­պե­րի մեջ է Լոն­դո­նի հետ, այդ թվում՝ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան: Ա­վե­լին, այն բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք նկատ­վե­ցին եւ նկատ­վում են Սի­րիա­յում, ի­րենց հեր­թին են խո­սում այդ կա­պե­րի առ­կա­յութ­յան եւ ակ­տի­վութ­յան մա­սին:

Եվ մյուս կող­մից էլ, շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք կու­նե­նար, որ Թ­րամ­փը հայտն­վեր հա­կաէր­դո­ղա­նա­կան դիր­քե­րում, թեեւ նա եւս մշտա­պես խո­սել է Թուր­քիա­յի նա­խա­գա­հի հետ «լավ հա­րա­բե­րութ­յու­նն­երի» մա­սին: Այ­սինքն այն, որ այս պա­հին Թուր­քիա­յում ըն­թա­ցող ցնցում­ներն ա­ռա­ջին հեր­թին միան­գա­մայն ձեռն­տու են Իս­րա­յե­լին, ո­րը, ի դեպ, նաեւ այդ ա­մե­նը կազ­մա­կեր­պե­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յու­ններն ու­նի, նկա­տել են բա­զում հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ: Շատ պարզ պատ­ճա­ռով. Իս­րա­յե­լի հա­մար ակն­հայ­տո­րեն շա­րու­նա­կում է ա­ռաջ­նա­յին մնալ Սի­րիա­յի հիմ­քի վրա Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը, ո­րի դեպ­քում տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր բա­լան­սը կտրուկ փոխ­վում է Թել Ա­վի­վի օգ­տին: Եվ, ընդ­հա­կա­ռա­կը, դա­ Թուր­քիան մաս­նա­տե­լու միան­գա­մայն տե­սա­նե­լի ու շո­շա­փե­լի հե­ռան­կար է ա­ռա­ջաց­նում: Այն, որ էր­դո­ղա­նա­կան Թուր­քիան ե­ղել եւ մնում է Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման թիվ 1 եւ գործ­նա­կա­նում ան­հաղ­թա­հա­րե­լի խոչըն­դո­տը, դա եւս փաստ է: Հա­ջոր­դը. հաս­կա­նա­լի է, որ այս պա­հին կա Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման հար­ցում «բաց պա­տու­հան», ո­րը կա­րող է շատ ա­րագ փակ­վել եւ մի­գու­ցե եր­կար տաս­նամ­յակ­նե­րով այն պա­հին, երբ Մոսկ­վան, Վա­շինգ­տո­նը եւ Պե­կի­նը գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի կգան: Կարճ ա­սած, հենց հի­մա է պա­հը: Իսկ ներ­թուր­քա­կան ցնցում­նե­րը, ե­թե ան­գամ չտա­պա­լեն Էր­դո­ղա­նին, կա­րող են գո­նե այն­պի­սի բուռն ցնցում­նե­րի (այդ թվում՝ տնտե­սա­կան) հիմք դառ­նալ, որ սի­րիա­կան հար­թա­կում Թուր­քիա­յի դի­մադ­րո­ղա­կա­նութ­յունն էա­պես կնվա­զի:

Իսկ այն, որ Թ­րամփն իր բո­լոր քայ­լե­րով կանգ­նած է բա­ցա­ռա­պես Իս­րա­յե­լի պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րում եւ ան­գամ խո­սում է Մեծ Իս­րա­յել ստեղ­ծե­լու ծրագ­րե­րից, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու, թե Էր­դո­ղա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նում Վա­շինգ­տո­նի նա­խա­սի­րութ­յուն­նե­րը ո­րոնք են լի­նե­լու:

ԱՄՆ-ԻՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

Իսկ ա­հա պաշ­տո­նա­կան Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը հան­գիստ սպա­սում են հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին:

Մոսկ­վա­յի այդ լռութ­յու­նը, Թուր­քիա­յի եւ Սի­րիա­յի հետ կապ­ված, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Ըն­թա­նում է ԱՄՆ-ի հետ բուռն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, ո­րի ժա­մա­նակ Վա­շինգ­տո­նից մի շարք հար­ցե­րում զի­ջում­նե­րի հաս­նե­լու սպա­սե­լիք­ներ կան Մոսկ­վա­յում: Իսկ դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան էլ իր հեր­թին պետք է զի­ջում­ներ ա­նի այլ ուղ­ղութ­յուն­նե­րում, որ­տեղ ա­ռանձ­նա­պես սպա­սե­լիք­ներ չու­նի: Ա­վե­լին, ե­թե խո­րը նա­յենք, Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը, այն էլ՝ Թուր­քիա­յի թու­լաց­ման հաշ­վին, նաեւ Մոսկ­վա­յի հա­մար կա­րող է ա­պա­գա­յի հաշ­վար­կով բա­վա­կա­նին ձեռն­տու լի­նել:

Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նին, ա­պա վեր­ջինս, ի­հար­կե, այս պա­հին շատ ա­վե­լի կենտ­րո­նա­ցած է սե­փա­կան խնդիր­նե­րի վրա, քան տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր զար­գա­ցում­ներն են: Նախ, լրջո­րեն սրվել են ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը՝ օ­րա­կար­գա­յին դարձ­նե­լով ռազ­մա­կան ու­ղիղ բախ­ման հա­վա­նա­կա­նութ­յան հար­ցը: Ա­վե­լին, պրոի­րա­նա­կան ու­ժե­րը, այդ թվում՝ ե­մե­նա­կան հու­սիթ­ներն ար­դեն իսկ բախ­վում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ: ԱՄՆ-ն տա­րա­ծաշր­ջան է բե­րել երկ­րորդ ա­վիա­կի­րը, ո­րը, ըստ պտտվող հիմ­նա­կան վար­կա­ծի, Ի­րա­նի վրա ճնշումն ա­վե­լաց­նե­լու մի­ջոց է:

Բայց այս­տեղ մեկ մեծ հար­ցա­կան կա, թե ի­րա­նա-ա­մե­րիկ­յան բա­խու­մը որ­քա­նո՞վ է ռեալ, եւ ա­մե­րիկ­յան այդ ա­վիա­կ­րա­յին եր­կու նա­վախմ­բերն ի­րա­կա­նում Ի­րա­նի դե՞մ են ուղղ­ված: Նախ, Թեհ­րա­նը գնաց այն­պի­սի կտրուկ քայ­լե­րի, ինչ­պի­սիք են Մեծ Թունբ, Փոքր Թունբ եւ Ա­բու Մու­սա կղզի­նե­րում ժա­մա­նա­կա­կից զեն­քեր եւ հե­ռա­հար հրթիռ­ներ տե­ղա­կա­յելն է, ո­րը, փաս­տա­ցի, նշա­նա­կում է նշա­նա­ռութ­յան տակ վերց­նել Օր­մու­զի նե­ղու­ցը՝ սպառ­նա­լով պետք ե­ղած պա­հին փա­կել նավ­թի փո­խադր­ման հա­մաշ­խար­հա­յին այդ ա­ռանց­քա­յին ու­ղին: Եվ այն գլո­բալ տնտե­սա­կան հե­տե­ւանք­նե­րը, որ դրա­նից կա­րող է ա­ռա­ջա­նալ, հա­զիվ թե ԱՄՆ-ին պետք է: Բա­ցի այդ, Ի­րա­նի կար­գի պե­տութ­յան հետ ըն­դա­մե­նը եր­կու ա­վիակ­րա­յին նա­վախմ­բով պա­տե­րազմ չես սկսի: Ճիշտ է, տա­րա­ծաշր­ջա­նում կան նաեւ այլ ա­մե­րիկ­յան ու­ժեր, կա նաեւ Իս­րա­յե­լի ա­ջակ­ցութ­յու­նը: Սա­կայն ա­ռանց հսկա­յա­կան ցա­մա­քա­յին ու­ժե­րի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մե­լը պար­զա­պես ի­րա­տե­սա­կան չէ: Ա­ռա­վել եւս, որ Ի­րանն ի ցույց է դրել զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք ի զո­րու են ծանր վնաս­ներ հասց­նել ա­մե­րիկ­յան նա­վախմ­բե­րին եւ տա­րա­ծաշր­ջա­նի ցան­կա­ցած կե­տում: Ա­ռա­վել եւս, որ ան­գամ բրի­տա­նա­կան MI6-ի նախ­կին ղե­կա­վար Ջոն Սեյ­րեսն ան­գամ այն մտքին է, որ. «Ա­մե­րի­կա­յի հզո­րութ­յունն այն չէ, ինչ նախ­կի­նում էր, եւ միաբ­եւեռ աշ­խար­հի դա­րաշր­ջանն ա­վարտ­վել է»:

Այս­քա­նից զատ, Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը հաս­տատ կզրո­յաց­նի այն բո­լոր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք Թ­րամ­փը փոր­ձում է ձե­ւա­վո­րել Մոսկ­վա­յի հետ: Հաշ­վի առ­նե­լով այն կա­րե­ւոր նշա­նա­կութ­յու­նը, որն Ի­րա­նը եւ, խո­շոր հաշ­վով, հա­րա­վա­յին ուղ­ղութ­յու­նը ձեռք է բե­րել Ռու­սաս­տա­նի հա­մար:

ՈՒՄ ԴԵՄ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԸ

Կարճ ա­սած, ե­ղել եւ շատ փոքր է մնում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Թ­րամփն Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ կսկսի: Այդ դեպ­քում կա այն հար­ցը, թե ա­մեն ինչ ֆի­նան­սա­կան հաշ­վար­կի տա­նող Թ­րամփն ին­չո՞ւ է երկ­րորդ ա­վիա­կի­րը տա­րել-հասց­րել Կար­միր ծով:

Բայց հար­ցին այս կող­մից կա­րե­լի է մո­տե­նալ. իսկ ա­մե­րիկ­յան բա­նակն ին­չո՞վ է զբաղ­ված այս պա­հին տարա­ծաշր­ջա­նում: Պա­տաս­խանն աչ­քի ա­ռաջ է՝ Իս­րա­յե­լի պաշտ­պա­նութ­յամբ: Իսկ Իս­րա­յե­լի թիվ 1 խնդիրն այս պա­հին մնում է Սի­րիա-քրդեր ուղ­ղութ­յու­նը, այն է՝ Թուր­քիան, այլ ոչ թե Ի­րա­նի հետ կոր­ծա­նա­րար ու­ղիղ բա­խու­մը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված