«ԱՐԴԵՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Սամբոյի երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթող, ծնունդով Գյումրեցի ՌՈԲԵՐՏ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը. - 58 կգ քաշային կարգում եմ հանդես եկել մարզական սամբոյի կազմում։ Արդեն չորրորդ անգամ դարձա Հայաստանի չեմպիոն։ Էմոցիաներս անբացատրելի են, հուզմունքս ավելի է շատանում, երբ ձեռքս եմ վերցնում մեդալս։ Ես 2022 թվականի սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնն եմ, դա ինձ անսահման մոտիվացնում է արդյունքս կրկնելու համար, բայց նախքան դա իմ առջև կա Եվրոպայի առաջնությունը։
- Շնորհակալություն, Ռոբերտ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ