⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Շատ նման է, որ ռուսները սպասում եւ պատրաստվում են Սիրիայի մասնատմանը

Միջազգային

­Թեեւ Էր­դո­ղանն ար­դեն մոտ 1500-ի չափ ընդ­դի­մա­դիր­ներ է բռնել, սա­կայն ներ­թուր­քա­կան կրքերն այդ­պես էլ չեն դա­դա­րում թու­լա­նալ: Ա­վե­լին, ընդ­դի­մութ­յան գոր­ծե­լաոճը գնա­լով միայն ա­վե­լի բա­ցա­հայտ է վե­րած­վում «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան»՝ դրա բո­լոր բաղ­կա­ցու­ցիչ տար­րե­րով հան­դերձ: Իսկ դա նշա­նա­կում է, որ կա ար­տա­քին ա­մուր թի­կունք, դրսից  ֆի­նան­սա­վոր­վող ներ­թուր­քա­կան մի քա­նի «շա­րաս­յուն», այդ թվում՝ իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րում, լրատ­վա­կան դաշ­տում եւ այլն:

ԷՐԴՈՂԱՆԻ ՓԱԿՈՒՂԻՆ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Այն, որ Էր­դո­ղանն ի­րա­վի­ճա­կը լուրջ է հա­մա­րում, գա­լիս է հու­շե­լու թե­կու­զեւ այն փաս­տը, որ նա ո­րո­շեց խա­ղի մեջ ներ­քա­շել նաեւ վա­հա­բիս­տա­կան խմբա­վո­րում­նե­րին՝ որ­պես ի­րեն ա­ջակ­ցող ժո­ղո­վուրդ: Բայց սա վտան­գա­վոր քայլ է եւ նշա­նա­կում է, որ միայն ոս­տի­կա­նութ­յան վրա ար­դեն հույ­սեր չի դնում: Այ­սինքն, ինչ­պես մեկ­նա­բա­նում է միան­գա­մայն տե­ղե­կաց­ված ի­րա­նա­կան աղբ­յու­րը. «Այս ար­մա­տա­կան­նե­րի հա­մար տար­բե­րութ­յուն չկա, թե ով է ի­րենց առջ­եւում՝ սուն­նի, ալ­եւի, շիա, թե քրիս­տոն­յա: Փո­ղի հա­մար նրանք պատ­րաստ են դա­վա­ճա­նել ան­գամ սե­փա­կան մայ­րե­րին»: Այ­սի­նքն, չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ «սե­փա­կան մայ­րե­րին» դա­վա­ճա­նե­լու պատ­րաստ այս խմբա­վո­րում­նե­րը նաեւ ա­մե­նավճ­ռա­կան պա­հին Էր­դո­ղա­նին չեն դա­վա­ճա­նի, ե­թե միայն ա­վե­լի շատ փող տվող լի­նի: Իսկ նման ար­տա­քին ու­ժեր հաս­տատ կգտնվեն:

Нет описания фото.

­Գու­մա­րած դրան, հա­սու­նա­նում են այն կար­գի ար­տա­քին խնդիր­ներ, ո­րոնք, ան­կախ այն բա­նից՝ Էր­դո­ղա­նին կհա­ջող­վի՞ ճնշել այս «հե­ղա­փո­խութ­յու­նը», թե՝ ոչ, նրա հա­մար նաեւ հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով են շատ լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջաց­նում: Բայց այդ պատ­կերն ա­վե­լի հստակ տես­նե­լու հա­մար, նախ նա­յենք, թե ինչ­պես են եր­կու ա­ռանց­քա­յին խա­ղա­ցող՝ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, գնա­հա­տում ներ­թուր­քա­կան ի­րա­վի­ճա­կը: Ռուս հայտ­նի փի­լի­սո­փա, ազ­գայ­նա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Դ­յու­ջի­նի գնա­հատ­մամբ՝ Էր­դո­ղա­նը մի քա­նի խո­րը քա­ղա­քա­կան սխալ­ներ է թույլ տվել, ո­րոնց արդ­յուն­քում էլ հայտն­վել է այս վի­ճա­կում: «Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, Էր­դո­ղա­նը մի քա­նի խո­րը քա­ղա­քա­կան սխալ­ներ է թույլ տվել. «Ա­մե­նա­կար­եւո­րը նա ա­ջակ­ցեց Դա­մաս­կո­սում իշ­խա­նութ­յան զավթ­մա­նը ալ-­Ջու­լա­նիի զին­յալ­նե­րի կող­մից: Սա ճա­կա­տագ­րա­կան սխալ է, քա­նի որ դրա­նով Էր­դո­ղա­նը լուրջ, հնա­րա­վոր է՝ ա­նուղ­ղե­լի հար­ված է հասց­րել ռուս-թուր­քա­կան եւ­ ի­րա­նա-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին։ Էր­դո­ղա­նին օգ­նութ­յան չեն գա ոչ Ռու­սաս­տա­նը, ոչ Ի­րա­նը…»: Թե ին­չու Էր­դո­ղա­նը գնաց նման քայ­լի, Դու­գի­նը բա­ցատ­րում է. «Այս ձա­խո­ղում­նե­րը՝ սի­րիա­կան եւ տն­տե­սա­կան, ԵՄ-ի եւ գլո­բա­լիստ­նե­րի հետ Էր­դո­ղա­նի մեր­ձե­ցու­մը, նրա շփում­նե­րը MI6-ի հետ՝ այս ա­մե­նը Էր­դո­ղա­նին մղում է ծու­ղա­կը»: Ա­հա այս սխալ­նե­րից հե­տո է, որ՝ «Էր­դո­ղա­նը ո­րո­շեց, որ ա­մեն ինչ վատ է իր հա­մար, եւ­ որ պետք է բան­տար­կել իր ա­մե­նաակ­տիվ հա­կա­ռա­կորդ Ի­մա­մօղ­լո­ւին, ո­րը Սո­րո­սի մարդն է, ո­րին ա­ջակ­ցում են գլո­բա­լիստ­նե­րը»:

Այս­պի­սով, ըստ Դու­գի­նի. « Էր­դո­ղա­նը մնա­ցել է ա­ռանց ըն­կեր­նե­րի, քա­նի որ ինքն էլ բազ­միցս դա­վա­ճա­նել է բո­լո­րին»: Դա­վա­ճա­նեց ԱՄՆ-ին՝ գլո­բա­լիստ­նե­րի հետ խա­ղի մեջ մտնե­լով: Ա­պա դա­վա­ճա­նեց նաեւ գլո­բա­լիստ­նե­րին՝ «Սո­րո­սի մար­դուն» բանտ ու­ղար­կե­լով: Դա­վա­ճա­նեց Ի­րա­նին ու Ռու­սաս­տա­նին, ու թեեւ նրա դեմ այս պա­հին պայ­քա­րող­նե­րը կա­րող են ա­վե­լի վտան­գա­վոր լի­նել, մեկ է. «Մենք չենք կա­րող ա­ջակ­ցել նրան»,- ընդգ­ծում է Դու­գի­նը:

­Նույն կար­գի մո­տե­ցում ե­կավ նաեւ Ի­րա­նից: Կա­ռա­վա­րութ­յան խոս­նակ Ֆա­թե­մեհ Մո­հա­ջե­րա­նին, մեկ­նա­բա­նե­լով Ս­տամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւի ձեր­բա­կա­լութ­յու­նից հե­տո Թուր­քիա­յում սկսված զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րը, ա­սել է. «Մենք մտա­դիր չենք մի­ջամ­տել մեր հար­եւան­նե­րի ներ­քին գոր­ծե­րին»: Նույն բա­նը կրկնեց արտ­գործ­նա­խա­րար Ա­րախ­չին՝ թուրք գոր­ծըն­կե­րոջ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում: Ըստ ի­րա­նա­կան ո­րոշ աղբ­յուր­նե­րի, Ֆի­դա­նը զան­գա­հա­րել էր՝ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յան խնդրան­քով, եւ, բնա­կան է, ստա­ցավ մեր­ժում:

Այս պատ­կե­րը եւս մեկ հաս­տա­տումն է այն բա­նի, որ «եր­կու ա­թո­ռի վրա» խա­ղա­լու Էր­դո­ղա­նի սո­վո­րութ­յու­նը նրան պար­զա­պես հասց­րել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փա­կուղու: Ու ե­թե հույս ու­ներ, որ կա­րող է դրա­նից դուրս գալ՝ իր ծա­ռա­յութ­յու­ններն ա­ռա­ջար­կե­լով «հա­վա­տա­րիմ դաշ­նա­կից» ներ­կա­յա­ցող գլո­բա­լիստ­նե­րին, բայց ա­հա, «Սո­րո­սի մար­դուն» բռնե­լով, նա նաեւ այդ ու­ղին փա­կեց: Ա­մեն դեպ­քում, գլո­բա­լիս­տա­կան բարձ­րաս­տի­ճան կա­տա­րա­ծու, Գեր­մա­նիա­յի արտ­գործ­նա­խա­րար Ա­նա­լե­նա Բաեր­բո­քը նա­խօ­րեին միան­գա­մայն պարզ մե­սիջ հղեց Էր­դո­ղա­նին. «ԵՄ-ին միա­նա­լու Թուր­քիա­յի ջան­քե­րը հատ­կա­պես ա­պարդ­յուն են թվում Ս­տամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւի եւ մ­յուս­նե­րի ձեր­բա­կա­լութ­յան լույ­սի ներ­քո»:

 Չ­նա­յած Ֆի­դա­նը մեկ­նել է Վա­շինգ­տոն, փոր­ձե­լու է կազ­մա­կեր­պել Էր­դո­ղա­նի հետ Թ­րամ­փի հան­դի­պու­մը: Ան­կա­րան հնա­րա­վո­րութ­յուն ու­նի՞ Թ­րամ­փին խոս­տա­նալ մի բան, ո­րից նա չի կա­րող հրա­ժար­վել, դա եւս կա­րե­ւոր հարց է:

ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Ի­հար­կե, շատ հա­վա­նա­կան է, որ Էր­դո­ղա­նը կկա­րո­ղա­նա ու­ժա­յին մե­թոդ­նե­րով ճնշել ներ­քին ընդ­դի­մութ­յա­նը: Ա­մեն ­դեպ­քում, ե­րեկ նա մին­չեւ իսկ սրճա­րան էր այ­ցե­լել՝ ցույց տա­լու հա­մար, թե ո­րե­ւէ մտա­հո­գութ­յուն չու­նի: Ընդդիմությունն էլ որոշել է անցնել «պայքարի այլ մեթոդների»: Սա­կայն այն գլո­բալ փա­կու­ղին, ո­րին այս պա­հին բախ­վել է, հե­ռան­կա­րա­յին ի­մաս­տով նրան բարդ ժա­մա­նակ­ներ են խոս­տա­նում:

Ա­ռա­վել եւս, որ մինչ թուր­քա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րը կենտ­րո­նա­ցել են ներ­քին խնդիր­նե­րի եւ դրան­ցից ելք ո­րո­նե­լու վրա, ըն­թա­նում են մի շարք խո­շոր գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս կա­րող են ռեալ փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նել: Նախ, կար­ծես թե ձա­խող­վեց Սի­րիա­յի հետ կապ­ված ծրագ­րե­րից մե­կը՝ թուր­քա­կան խո­շոր բա­զա տե­ղա­կա­յել երկ­րի կենտ­րո­նա­կան հատ­ված­նե­րում՝ Պալ­մի­րա­յի գո­տում: Ս­րա­նով Ան­կա­րան ծրագ­րում էր կտրուկ ա­վե­լաց­նել ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը Սի­րիա­յի հա­րա­վա­յին եւ ա­րե­ւել­յան ուղ­ղութ­յու­նն­երով՝ Իս­րա­յե­լի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցող դրուզ­նե­րի եւ քրդե­րի ուղ­ղութ­յամբ: Բայց ա­հա, իս­րա­յել­յան ա­վիա­ցիան նա­խօ­րեին բա­ռա­ցիո­րեն ոչն­չաց­րեց այդ եր­կու ռազ­մա­բա­զա­նե­րը, որ­տեղ թուր­քե­րը պատ­րաստ­վում էին տե­ղա­կայ­վել: Ի­հար­կե, խնդիրն այս­տեղ շենք-շի­նութ­յուն­նե­րը չեն, այլ բուն փաս­տը. Թել Ա­վի­վը պար­զա­պես ցույց տվեց, որ կգնա ցան­կա­ցած քայ­լի, ե­թե թուր­քա­կան ու­ժե­րը մտնեն այդ գո­տի: Ս­րա­նից զատ, ինչ­պես տե­ղե­կաց­նում են իս­րա­յե­լա­կան ո­րո­շա­կի աղբ­յուր­ներ, վեր­ջին օ­րե­րին Նե­թան­յա­հուն ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան մի քա­նի հա­տուկ նիս­տեր է գու­մա­րել, որ­տեղ քննարկ­վել են անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րի գնա­լու հար­ցը: Այդ տեն­դենց­նե­րը զգաց­վում են նաեւ իս­րա­յել­յան լրատ­վա­կան դաշ­տում: Օ­րի­նակ, «Ա­բե­րի 12» հե­ռուս­տաա­լի­քի փո­խանց­մամբ՝ «Իս­րա­յե­լը պատ­րաստ­վում է նոր առ­ճա­կատ­ման, այժմ Թուր­քիա­յի հետ»: Այսինքն, որ՝ Ա­սա­դի ռե­ժի­մի հե­ռա­ցու­մից հե­տո Ան­կա­րան կդառ­նա Թել Ա­վի­վի գլխա­վոր խնդի­րը: Վեր­ջա­պես, որ. «Սի­րիա­յում Թուր­քիա­յին չե­զո­քաց­նե­լու» մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը մեծ թափ են հա­վա­քում հենց այն ժա­մա­նակ, երբ Թուր­քիա­յում ներ­քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը խո­րա­նում է:

Եվ ե­թե նո­րից հի­շենք, որ այս ա­մե­նի վերջ­նան­պա­տա­կը Քուր­դիս­տա­նի ստեղ­ծումն է, ա­պա այս պատ­կե­րը սկսում է խո­սել այն մա­սին, որ Սի­րիա­յի մաս­նատ­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը գործ­նա­կա­նում տրված է: Թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ այն կա­սեց­նե­լու՝ Թուր­քիա­յի հնա­րա­վո­րութ­յուն­ներն այս պա­հին հնա­րա­վո­րինս նվա­զա­գույ­նին են հասց­ված:

Ա­հա այս ֆոնին, այլ միան­գա­մայն ու­շագ­րավ փաս­տեր եւս ի հայտ ե­կան, ո­րոնք եւս պետք է որ Էր­դո­ղա­նին մտա­ծե­լու լուրջ ա­ռիթ տան: Այն է՝ Ա­սա­դի տա­պա­լու­մից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ռու­սա­կան զոր­քե­րը սկսել են բա­ցա­զատ­վել Սի­րիա­յի ա­փա­մերձ Լա­թա­քիա­յի «Խ­մեյ­միմ» ա­վիա­բա­զա­յի շրջա­կայ­քում գտնվող քա­ղաք­նե­րում: Լու­րը հաս­տատե­լով, ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը հայտ­նում է. «Ռու­սա­կան բա­նա­կը մար­տի մեջ է մտնում «Թահ­րիր ալ-­Շամ»-ի ա­հա­բե­կիչ­նե­րի հետ: Բա­խում­նե­րի ըն­թաց­քում ռու­սա­կան զոր­քե­րը վե­րահս­կո­ղութ­յան տակ են վերց­րել Լա­թա­քիա նա­հան­գի Խ­մեյ­միմ ա­վիա­բա­զա­յի մեր­ձա­կայ­քում գտնվող Խիր­բեթ ալ-Ա­շար, Ալ-­Քու­բա­յի­սիա եւ Բահ­դար­մու բնա­կա­վայ­րե­րը: Մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այս պատ­կե­րը կա­րող է կրկնվել նաեւ Տար­տու­սում: Պաշ­տո­նա­պես, այս գոր­ծո­ղութ­յուն­նե­րի պատ­ճա­ռը ա­լա­վի­նե­րի անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու անհ­րա­ժեշ­տութ­յունն է: Կախ­ված նրա­նից, թե ինչ­պես կզար­գա­նա ի­րա­վի­ճա­կը, ռու­սա­կան ու­ժե­րի գոր­ծո­ղութ­յու­նը կա­րող է ընդ­լայն­վել»: Աղբ­յու­րը նաեւ պնդում է, որ Սի­րիա­յում ռու­սա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րութ­յու­նը պատ­րաս­տա­կա­մութ­յուն է հայտ­նել «պաշտ­պա­նել ա­հա­բե­կիչ­նե­րի վայ­րա­գութ­յուն­նե­րից փախ­չող խա­ղաղ բնա­կիչ­նե­րին, եւ­ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում կձեռ­նար­կեն հա­կա­քայ­լեր, այդ թվում՝ ռազ­մա­կան պա­տաս­խան»: Իսկ ա­հա այլ աղբ­յուր­ներ ակ­նար­կում են, որ Մոսկ­վա­յից լուրջ նա­խազ­գու­շա­ցում է հղվել սի­րիա­կան ներ­կա ա­հա­բեկ­չա­կան «իշ­խա­նութ­յուն­նե­րին»՝ չփոր­ձեք հա­կա­զդել, քա­նի որ կլի­նի միան­գա­մայն ծանր պա­տաս­խան: Հաշ­վի առ­նե­լով նաեւ ռու­սա­կան նա­վա­տոր­մի ներ­կա­յութ­յու­նը, դա միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է:

Ամ­բողջ հարցն այն է, թե ին­չո՞ւ ռու­սա­կան ու­ժե­րը ո­րո­շե­ցին ինչ-որ ֆունկ­ցիա ստանձ­նել տե­ղի բնակ­չութ­յան հան­դեպ, ին­չը ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ չի մտնում: Պա­տաս­խա­նը, թե­րեւս, աչ­քի ա­ռաջ է. սա, ըստ էութ­յան, հայտ է, թե մենք այս­տեղ ենք եւ հե­ռա­նալ չենք պատ­րաստ­վում: Ա­վե­լին, այս տի­րույ­թը վերց­նում ենք վե­րահս­կո­ղութ­յան տակ: Թե դա ինչ ըն­թացք եւ հե­տե­ւանք­ներ կա­րող է ու­նե­նալ, դեռ կհաս­նենք: Սա­կայն բուն փաս­տը եւս մեկ մար­տահ­րա­վեր է Էր­դո­ղա­նին: Ա­վե­լի ճիշտ, եւս մեկ ազ­դակ, որ ռուս­նե­րը եւս սպա­սում են եւ պատ­րաստ­վում Սի­րիա­յի մաս­նատ­մա­նը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված