Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Հայ շախմատիստների վերջնական արդյունքները ավարտված Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից։

Գաբրիել Սարգսյանը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց և 8 միավորով կիսեց 4-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա գրավեց 7-րդ տեղը։

Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեցին 7,5-ական միավորով և այլ շախմատիստների հետ բաժանեցին 13-34-րդ տեղերը։

Արթուր Դավթյանը 7 միավորով 61-րդն է, Արսեն Դավթյանը 6,5 միավորով` 99-րդը, Արամ Հակոբյանը 6 միավորով` 113-րդը, Սարգիս Սարգսյանը 6 միավորով` 140-րդը, Հայկ Երիցյանը 5,5 միավորով` 155-րդը, Վահան Նալբանդյանը 4,5 միավորով` 248-րդը։

8,5 միավորով չեմպիոնի տիտղոսը նվաճեց գերմանացի Մաթիաս Բյուբաումը։ Նույնքան միավորով երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ֆրեդերիկ Սվանեն (Գերմանիա) ու Մաքսիմ Ռոդշտայնը (Իսրայել)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ