Մովսիսյանը ՌՊԼ-ում հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստն է. Սպերցյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վստահ է, որ «Կրասնոդարի» և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստն է, հաղորդում է Legal-ը:
«Մովսիսյանը ՌՊԼ-ում հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստն է: Ինձ համար լավագույնն է, քանի որ հանդես է եկել «Կրասնոդարում»: Բացի այդ, Յուրան բարձրակարգ հարձակվող էր, նա շատ գոլեր է խփել և՛ ազգային հավաքականի, և՛ իր ակումբի համար:
Երբ ես փոքր էի, նրան գնդակ էի մատուցում և հիանում իր խաղով»,- ասել է «Կրասնոդարի» ավագը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2011-2013 թվականներին խաղացել է «Կրասնոդարում», 2013-2016թթ.` «Սպարտակում»: