Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Փաստ». Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. <Օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա՝ նվիրված Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Երիտասարդները ակիցայի շրջանակներում քաղաքացիներին տեղեկություններ են տրամադրել այն հնարավոր կործանարար հետևանքների մասին, որոնք, կազմակերպիչների կարծիքով, կարող են սպառնալ Հայաստանին ԵՄ անդամակցության դեպքում։

Այդ նպատակով Գյումրու բնակիչների շրջանում հայ երիտասարդները տարածել են մոտ 25 հազար թերթիկ, որոնցում ներկայացված են առանցքային փաստարկներ և փաստեր, որոնք կոչված են խթանելու ազգային ավանդույթների և արժեքների պահպանման կարևորության գիտակցումը, և որոնք, կազմակերպիչների համոզմամբ, գտնվում են վտանգի տակ ԵՄ-ին ինտեգրացիայի դեպքում։

Ի դեպ, ակցիայի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և դրա պաշտպանության անհրաժեշտությանը, ընդգծել է ավանդական արժեքների նշանակությունը՝ որպես հասարակության զարգացման հիմք, շեշտադրելով դրանց դերը ազգի յուրահատկության պահպանման գործում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրազեկման այս ակցիան նախաձեռնել և կազմակերպել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Բադալ յանից, սակայն նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մեր ունեցած տեղեկությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ