Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Մոսկվան սկսում է սպառնալ Լոնդենին եւ Փարիզին

Վերլուծություն

Ի­հար­կե, թե ինչ զար­գա­ցում­նե­րի պետք է սպա­սել Ի­րա­նի հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309390&l=am), ա­պա նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, շա­րու­նա­կում է մե­ծա­պես կախ­ված մնալ ռուս-ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րից: Ո­րո­շա­կի տե­սա­նե­լի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ, ինչ­պես հայտ­նի է, ար­դեն կան: Այդ թվում՝ զի­նա­դա­դա­րի հետ կապ­ված, ինչ­պես նաեւ՝ Զե­լենս­կին պար­տա­վոր­վել էր Թ­րամ­փի հետ ստո­րագ­րել, այս­պես ա­սած, հան­քա­յին գոր­ծար­քը: Բայց եր­կու պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յունն էլ, նույն Զե­լենս­կին, այ­ցե­լե­լով Փա­րիզ, չհա­պա­ղեց ոտ­նա­հա­րել:

Այս­պես, մի շարք հար­ված­ներ ե­ղան ռուս­նե­րի է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գին, թեեւ Մոսկ­վան, ֆիք­սե­լով փաս­տե­րը, դեռ պահ­պա­նում է հրա­դա­դա­րը: Հա­ջոր­դը` ծո­վա­յին զի­նա­դա­դարն էր, ո­րի պայ­ման­նե­րից մե­կը ռուս­նե­րի հան­դեպ պատ­ժա­մի­ջոց­նե­րի թու­լա­ցումն էր: Ու թեեւ ԱՄՆ-ն ն­ման խոս­տում է տվել, բայց Մակ­րոնն էլ իր հեր­թին չհա­պա­ղեց հայ­տա­րա­րել՝ ոչ մի թու­լա­ցում: Իսկ դա, ի­րա­կա­նում, ու­ղիղ հար­ված էր հենց Թ­րամ­փին: Վեր­ջա­պես, նաեւ Զե­լենս­կին սկսեց ա­մե­նաու­ղիղ ձե­ւով «գցել» Թ­րամ­փին, թե ինչ պարտք, ինչ «հան­քա­յին գոր­ծարք»: Թ­րամ­փը, ի­հար­կե, ա­րա­գո­րեն ար­ձա­գան­քեց՝ խոս­տա­նա­լով Զե­լենս­կու «սե­ւը տալ»: Բայց նաեւ Զե­լենս­կին է հաս­կա­նում, թե ինչ է նշա­նա­կում Թ­րամ­փին «գցե­լու» փոր­ձը: Նաեւ հաս­կա­նում է, որ ե­թե նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րի, ի­րեն կա­րող են Կիե­ւում լի­բե­րաստ «հե­ղա­փո­խա­կան ու­ժե­րը» կա­խել:

Այս­պի­սով, մեկ բան հաս­տատ է՝ բրի­տա­նա­ցի­ներն ակ­տի­վո­րեն գոր­ծում են` փոր­ձե­լով ձա­խո­ղել ա­մեն մի ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հե­ռան­կար: Թե ինչ­քա­նով կստաց­վի, ինչ կա­րող է դրա դեմ ա­նել Թ­րամ­փը, դեռ կտես­նենք: Սա­կայն Մոսկ­վա­յի կող­մից ո­րո­շա­կի ռեալ քայ­լեր ար­դեն նկատ­վում են:

Այս­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված վեր­լու­ծա­կան աղբ­յու­րը միան­գա­մայն ու­շագ­րավ դի­տար­կում ներ­կա­յաց­րեց. «Վ­լա­դի­միր Պու­տի­նը վեր­ջին տաս­նամ­յա­կում բրի­տա­նա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վին ա­մե­նա­լուրջ ու­ղերձ­նե­րից մեկն է ու­ղար­կել «Ար­խան­գելսկ» մի­ջու­կա­յին սու­զա­նա­վում գտնվե­լու ժա­մա­նակ: Այս հա­ղոր­դագ­րութ­յունն ար­տա­հայտ­վել է ոչ թե դի­վա­նա­գի­տա­կան ​​տես­քով, այլ որ­պես ռազ­մա­կան նա­խազ­գու­շա­ցում։ Դի­մե­լով «Ար­խան­գելս­կի» նա­վաս­տի­նե­րին՝ Պու­տի­նը ա­սել է` ռու­սա­կան այս մի­ջու­կա­յին սու­զա­նա­վը հա­գե­ցած է տար­բեր մի­ջու­կա­յին զեն­քե­րով եւ, մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով, ու­նակ է միայ­նակ ոչն­չաց­նել բրի­տա­նա­կան քա­ղաք­նե­րի ողջ քա­ղա­քա­կիրթ են­թա­կա­ռուց­ված­քը: Բ­րի­տա­նա­կան վեր­նա­խա­վը պետք է որ շատ լավ հաս­կա­նա, թե Պու­տի­նի խոսքն ի­րա­կա­նում ին­չի մա­սին է»:

­Մեկ այլ զգու­շա­ցում կա­րե­լի է հա­մա­րել ռու­սա­կան է­ներ­գե­տիկ օբ­յեկտ­նե­րին հասց­ված նոր հար­ված­նե­րի առն­չութ­յամբ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րութ­յան ար­ձա­գան­քը: Այն է՝ Ուկ­րաի­նա­յի վեր­ջին հար­ված­նե­րի ուղ­ղոր­դումն ու թի­րա­խա­վո­րումն ի­րա­կա­նաց­վել է ֆրան­սիա­կան ար­բան­յա­կա­յին հա­մա­կար­գե­րի մի­ջո­ցով, իսկ կոոր­դի­նատ­նե­րի մուտ­քագ­րումն ու ար­ձա­կումն ի­րա­կա­նաց­րել են բրի­տա­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը։ Հար­ձակ­ման հրա­մա­նը տրվել է Լոն­դո­նից: Այ­սինքն,­Մոսկ­վան Ֆ­րան­սիա­յին եւ Բ­րի­տա­նիա­յին գործ­նա­կա­նում ու­ղիղ մե­ղադ­րանք­ներ է ներ­կա­յաց­նում ՌԴ-ի դեմ ռազ­մա­կան հար­ձակ­ման մաս­նակ­ցութ­յան մեջ:

­Պա­տա­հա­կան չէ, որ այս ա­մե­նը սկսել է սուր ռեակ­ցիա ա­ռաջ բե­րել նաեւ Բ­րի­տա­նիա­յում: Օ­րի­նակ, Daily Mail-ը հա­սել է այն մտքին, թե. «Քիր Ս­թար­մե­րը խե­լա­գար է, ով մեզ բո­լո­րիս մղում է դե­պի մի­ջու­կա­յին պա­տե­րազմ… Բայց ե­թե ​​դուք տե­սել եք «Տեր­մի­նա­տոր» ֆիլ­մե­րը, հա­վա­նա­բար գի­տեք, որ նման պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ջրած­նա­յին ռում­բե­րը մեզ բո­լո­րիս ողջ-ողջ այ­րե­լու են եւ մեր քա­ղաք­նե­րը խառ­նա­րան­նե­րի կվե­րա­ծեն: Այս զեն­քով ռուս­նե­րին ա­վե­լի դժվար է խփել, քան մեզ, ո­րով­հետեւ նրանց եր­կի­րը շատ ըն­դար­ձակ է»:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վա­յից նա­եւ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն հնչեց, որ Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը բա­նակ­ցութ­յուն­ներ են սկսել Ռու­սաս­տա­նում հազ­վագ­յուտ հո­ղե­րի մե­տաղ­նե­րի հա­մա­տեղ արդ­յու­նա­հան­ման շուրջ, ին­չի հետ կապ­ված ա­ռա­ջարկ էր հնչեց­րել Պու­տի­նը: Ու ե­թե պայ­մա­նա­վոր­վեն, ա­պա Թ­րամ­փի հա­մար ուկ­րաի­նա­կան «հան­քա­յին գոր­ծար­քը» կա­րող է իր ողջ ի­մաս­տը կորց­նել՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մով եւ նման բա­նե­րով հան­դերձ: Իսկ ա­հա ռուս­ներն այս պա­հին ակն­հայ­տո­րեն խո­շոր հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­ներ են սկսում, եւ այս սցե­նա­րը կարող է բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ ա­ռա­ջաց­նել՝ խա­ղից վերջ­նա­կա­նա­պես հա­նե­լով եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված