Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

«Ա՜խ, ներվեր, ներվեր…»

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս: Դեռ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից թպրտում էր ու գոռում, թե «հերի՛ք ա ներվերներիս հետ խաղաք»: Իսկ ահա Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների արդյունքները նրան գցել են լեգենդար Կարպ Խաչվանքյանի դերակատարմամբ «Ա՜խ, ներվեր, ներվեր» ներկայացման հերոսի օրը: Մնում է Փաշինյան Նիկոլը մի հատ էլ բարձրանա ամբիոն ու ինքն իրեն ասի. «Տղամարդու պես զարկում էիր ու զարկում, հիմա թիկունքից են հարվածում, թիկունքի՛ց»:

Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ Փաշինյանը մատ էր թափ տալիս ընդդիմության վրա, թե՝ «վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք… ես ձեզ պատերով կտամ, եւ այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ», ապա վերջին ՏԻՄ ընտրություններից հետո՝ քաղաքական դիակների մնացորդի դեմքի արտահայտություն ունեն միայն ՔՊ կարկառունները: Նախարար ու մարզպետ, պատգամավոր ու մանր-մունր չինովնիկներ՝ ողջ վարչական ռեսուրսով հանդերձ, եկել էին սարի պես կանգնելու իրենց Սարիկի կողքին, բայց թե ինչ եղավ հետո՝ չափազանց հուզիչ էր:

Թերեւս, Փաշինյան Նիկոլին թիկունքից հարվածելու գործը ստանձնեց ոչ միայն նախընտրական քարոզարշավի ծանրաձողը չբարձրացրած, այլեւ ոտքին գցած քաղաքապետի թեկնածու Մինասյան Սարիկը, այլեւ ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվող ու Գյումրիի փողոցներում ճոճվող, հայհոյախոս ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ նույն ինքը Նավակ Ճոճողը: Նա, ի տես հանրության, ցույց տվեց, թե որն է օրվա իշխանության հավաքական կերպարը: Ու սա դեռ ազգընտիր պատգամավոր է համարվում: Սակայն, Ճոճվող Նավակը խայտառակվելուց ու ՔՊ-ին էլ վատ դրության մեջ դնելուց զատ, արձանագրեց. «2026-ին իշխանությունը փոխվելու ա»:

«Ասեմ ձեզ, ինքը ՔՊ-ի լյուբիմչիկն ա, ու իրեն ամեն ինչ ներվելու ա` քֆուրը, ալկոգոլիզմը, այլանդակ պահվածքը: Բացի բլթոցից, որ 2026-ին իրենք իշխանությունը տալու են», - ասում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Վ. Գաբրիելյանի պահվածքին: Նրա գնահատմամբ՝ վերջինս ժամանակից շուտ «պալիտ» արեց այն, ինչ լինելու է:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը միավորվում է, ապա կարողանում է հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանական աթոռներից: Բայց արդյոք սա առիթ է` տրվելու էյֆորիայի ու «հաղթելու ենք», «կրելու ենք» լոզունգներով կրկին փափուկ բարձ դնելու մարդկանց գլխի տակ: Իհարկե՝ ոչ: 

Եթե փորձենք իրականության հետ հաշվի նստել ու սթափ գնահատել ընտրությունների արդյունքների պատկերը, նախ ցավալիորեն պետք է արձանագրենք, որ առնվազն երկրի երկրորդ քաղաքում իշխանությանը դեռ հաջողվում է, վարչական ռեսուրս կիրառելով, ընդդիմության թեկնածուներին գրեթե տեռորի ենթարկելով, բոլորից շատ ձայն հավաքել: Այլ հարց է, որ միանձնյա իշխանություն ձեւավորել, ծոծորակները կտեսնեն, բայց գործնականում այլեւս չեն տեսնի, բայց ասել, թե սա ընդդիմության ջախջախիչ հաղթանակն էր, եւս չափազանցված է: Ջախջախիչն, իհարկե, Փարաքարում էր, որտեղ ընդդիմության միասնականությունը բերեց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանի բացարձակ հաղթանակի:

«Կարող է թվալ, թե Գյումրիում աննախադեպ բան է կատարվել։ Իսկ հիմնական թեզն այն է, թե՝ «Տեսա՞ք, որ ՔՊ-ին հնարավոր է հաղթել ընտրություններով»։Կարծես վերջին 4 տարում չեն եղել ընդդիմության (կամ գոնե Չնիկոլական ուժերի) լոկալ հաղթանակները Վանաձորում, Ալավերդիում, Բերդում, Սյունիքի քաղաքներում... Կարծես նույն Գյումրիում 2021-ի հոկտեմբերին ամենից շատ ձայն «Բալասանյան» դաշինքը չէր հավաքել։ Ըստ այդմ` առաջարկում եմ ջուրը չտեսած` չբոբիկանալ։ Իրական կռիվը հիմա է սկսվում. ֆորմալ հաղթանակը «գետնի վրա» իրական դիրքերի վերածելու եւ դրանք պահպանելու կռիվը։ Չմոռանանք, թե մեր երկրում ինչ ռեժիմ է», - զգուշացնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

Երկրորդ՝ նշենք նաեւ, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 452 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 42,66 տոկոսը: Մինչդեռ, Հայաստանի երկրորդ քաղաքում վերջին համընդհանուր խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր ընդամենը 38,42 տոկոս (46 922 ընտրող)։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111 236 է: Այսինքն՝ ստացվում է, որ կա ընտրողների ակտիվություն, բայց այն չի հասնում անգամ 50 տոկոսի: Ընտրողների կեսից ավելին, որոնք չմասնակցեցին ընտրությանը, ըստ էության, լուռ սպասարկում են իշխանական օրակարգին, որպեսզի պետաշխատողներին պարտադրելով, շանտաժով կամ խաթրով իրենց ընտրել տան, հետո էլ, ինչպես Երեւանի քաղաքապետի դեպքում, լինի 9 տոկոսանոց ձայներով քաղաքապետ, որին չի ընտրել քաղաքի մեծամասնությունը: Իհարկե, չբացառենք նաեւ, որ ընտրողների մի 50 տոկոսն էլ կարող են լինել ընտրության իրավունք ունեցող, բայց երկրից արտագաղթածները:

Երրորդ՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, որն առաջնորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ, որի ուրվականը ուղեկցում էր «Մայր Հայաստանին» այս ընտրություններին, ցույց տվեց, որ նա ունի ընդամենը 6 տոկոս ձայն: Այսինքն՝ եթե իշխանությունը, վարչական ռեսուրսով հանդերձ, դեռ ձգում է 36 տոկոսի, ապա Ռոբերտ Սեդրակիչի գործերը շատ ավելի վատ են:

Չորրորդ՝ հատկանշական էր այն, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովն ընդունում է Եվրամիության անդամակցման գործընթաց մեկնարկելու մասին նախագիծ՝ ներկայացնելով իբրեւ ժողովրդի ցանկություն: Մինչդեռ նույն այս օրինագծի հեղինակ «Եվրաքվեն» անգամ անցողիկ շեմը չի հաղթահարում: Դրան հակառակ՝ ձայների տոկոսով երկրորդ տեղում է Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Սա կարեւոր մեսիջ է, թե իրականում հայ ժողովուրդը որ արտաքին քաղաքական վեկտորն է կարեւորում: Բանը հասել է նույնիսկ նրան, որ Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ԱԺԲ-ական մոլի արեւմտամետ Արա Պապյանը ընդունում է հետեւյալը. «Տարիներ առաջ Ռումինիայի պաշտոնյաներից մեկին ընտրություններից առաջ հարցրի՝ կարո՞ղ է կոմունիստները հետ գան։ «Ո՞ւր են գնացել, որ հետ գան» - եղավ պատասխանը»։

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅՐԱՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻԻՆ ՀԻՄԱ

Ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, արդյոք ընդդիմությունը կկարողանա գեթ մեկ անգամ իրապես միասնություն դրսեւորել՝ հանուն հայրաքաղաքում ՔՊ-ից ազատվելու: Սրանք այն հարցերն են, որոնք արդեն երկու օր է` դարձել են ամենաշատ քննարկվածը: Ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների` ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին: Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Այս մասին նշում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան) -14 մանդատ
  2. Կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) -8 մանդատ
  3. «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան) -6 մանդատ
  4. «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) -3 մանդատ
  5. «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան) -2 մանդատ:

«Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Բայց առկա է ավագանու նիստի կայանալու հարց. ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Այսինքն՝ առանց ընդդիմության, ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եվ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ)։ Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է», - ընգծում է Գոհար Մելոյանը։

Այսպիսով՝ ինչպես սոցցանցերում են կատակում, «Մարտունի ձայները դարձել են ոսկուց էլ թանկ», եւ երեկ ամբողջ օրը ողջ քաղաքական դաշտը սպասում էր նրա արձագանքին, թե արդյոք անձնական թշնամանք ունենալով Վարդան Ղուկասյանի հետ, կմիանա՞ նրան, ինչպես մյուս ընդդիմադիր ուժերն են միացել, որպեսզի Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունենա: Համենայնդեպս, Մարտուն Գրիգորյանի քաղաքական հենարան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հրապարակայնորեն վստահեցրել է, որ այս առումով անակնկալներ չեն լինելու: Իսկ Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել խորհրդավոր հայտարարությամբ. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։ Իսկ առհասարակ՝ այս ընտրություններով քաղաքապետ ունենալո՞ւ է, այս հարցի պատասխանը դեռ չկա…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված