Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում «բոլոլա» է եղել: Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական, հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են ԱՀ նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ էիր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Արցախցիները Վիտոյին մեղադրել են նաեւ պատերազմից երկու տարի անց Փառուխը հանձնելու մեջ։
Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, Փառուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետքաշման հրաման տալ, այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը: Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվության չի կանչվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ